Items filtered by date: Երկուշաբթի, 30 Ապրիլի 2018
Երկուշաբթի, 30 Ապրիլի 2018 23:00

Էպիկենտրոն 30.04.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 30 Ապրիլի 2018 21:25

Երևի, մաս 39

Published in Երևի

13 տարվա ընդմիջումից հետո ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճած Ֆերդինանդ Կարապետյանը արդեն Հայաստանում է: Ինչպես միշտ հայ չեմպիոններին առաջինն ընդունել ու շնորհավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվրոպայի նորընծա չեմպիոնի ու ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայրենական սպորտի ղեկավարը նշել է, որ դա երկար սպասված մեդալ էր ու այն պետք է դառնա ձյուդոյի հայկական դպրոցի նոր հաղթանակների սկիզբը:

Երկուշաբթի, 30 Ապրիլի 2018 20:20

Անցուդարձ 30.04.2018

Published in Անցուդարձ
Երկուշաբթի, 30 Ապրիլի 2018 19:50

Մայիսի 1-ը աշխատավորների միջազգային օր

Մայիսի 1-ը աշխարհի մոտ 140 երկրներում նշվում է որպես աշխատավորների միջազգային օր: Փարիզյան կոնգրեսից հետո աշխատավորների օրն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:

Նիկոլ Փաշինայնը հանդիպել է նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հետ, նրանք սատարելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել է Նաեւ Փաշինյանի հանդիպումը ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումն ընթացել է ուղիղ եթերում: Փաշինյանը պատասխանել է ՀՀԿ պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանն եւ ԵԱՏՄ-ին:

ԱԺ Ելք խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու, Իմ Քայլը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը այսօր հանդիպել է Ծառուկյան խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տեղի է ունցել Ծառուկյան ֆրակցիայում: Մենք բոլոր հարցերի վերաբերյալ ունեցանք ընդհանուր ըմբռնում, - հանդիպումից հետո ասել է Նիկոլ Փաշինյանը: Ծառուկյան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարել է, որ մայիսի 1-ին խորհրդարանում կայանալիք վարչապետի ընտրությանը Ծառուկյան խմբակցությունը մեկ մարդու նման քվեարկելու է ժողովրդի թեկնածուի օգտին:

Վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ Ելք-ը հայտարարել է, որ մտադիր է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ Ծառուկյան դաշինքը որոշել է սատարել ժողովրդի թեկնածուին: Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, Ծառուկյան դաշինքը՝ 31, Ելք-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

13 տարվա ընդմիջումից հետո ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճած Ֆերդինանդ Կարապետյանը արդեն Հայաստանում է: Ինչպես միշտ հայ չեմպիոններին առաջինն ընդունել ու շնորհավորել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Եվրոպայի նորընծա չեմպիոնի ու ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայրենական սպորտի ղեկավարը նշել է, որ դա երկար սպասված մեդալ էր ու այն պետք է դառնա ձյուդոյի հայկական դպրոցի նոր հաղթանակների սկիզբը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։