ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Աշխարհի տարբեր երկրների պահպանողական և ռեֆորմիստական գաղափարներ դավանող քաղաքական ուժերից, խորհրդարանների պատգամավորներից կազմված ներկայացուցչական պատվիրակության անդամներն այսօր ուղղաթիռներով այցելել են Արցախի Հանրապետություն: Մայրաքաղաք Ստեփանակերտում նրանց ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Տարբեր երկրների խորհրդարանականներից կազմված պատվիրակության անդամները շրջել են Ստեփանակերտի փողոցներում, ճաշակել արցախյան Ժինգյալով հացը և հիացել դրա համով: Արցախի Խորհրդարանում կազմակերպված հանդիպման ժամանակ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Արցախ կատարած այցի նպատակն այն է, որ եվրապատգամավորները ոչ թե միջնորդավորված, այլ անձամբ համոզվեն, որ Արցախն ապրում է սովորական, խաղաղ, առօրյա կյանքով: Մանրամասները՝ տեսանյութում:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից ավելի քան 40 կուսակցությունների նախագահներ, պատգամավորներ և 60-ից ավելի պատվիրակներ: Երեկ Փարավոն հանդիսությունների սրահում նրանք մասնակցել են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի Երևան 2017 համաժողովին, որի կարգախոսն էր՝ Կառուցենք Ավելի Բարգավաճ Աշխարհ : Սա Եվրոպական պառլամենտի ամենազդեցիկ քաղաքական ուժերից մեկի՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի երբևէ ունեցած ամենախոշոր համաժողովն է եղել: Միջոցառմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող քաղաքական և տնտեսական հարցեր: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է բազմաթիվ ոլորտներում կամուրջ լինել Եվրասիական Տնտեսական Միության եւ Եվրոպական Միության միջեւ և իր պատրաստակամությունն է հայտնել դառնալ ցանկացած առողջ եւ հեռանկարային ծրագրի երաշխավորը։
Երեկ բացվել է երկար սպասված «Մեղրի ազատ տնտեսական գոտին», որին ներկա է եղել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:Պաշտոնական բացումից հետո կառավարության ղեկավարը մեկնել է Արցախի Հանրապետություն,որտեղ հանդիպել նախագահ Բակո Սահակյանի հետ:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստան են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից ավելի քան 40 կուսակցությունների նախագահներ, պատգամավորներ և 60-ից ավելի պատվիրակներ: Երեկ Փարավոն հանդիսությունների սրահում նրանք մասնակցել են Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի Երևան 2017 համաժողովին, որի կարգախոսն էր՝ Կառուցենք Ավելի Բարգավաճ Աշխարհ : Սա Եվրոպական պառլամենտի ամենազդեցիկ քաղաքական ուժերից մեկի՝ Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի երբևէ ունեցած ամենախոշոր համաժողովն է եղել: Միջոցառմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին վերաբերող քաղաքական և տնտեսական հարցեր: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է բազմաթիվ ոլորտներում կամուրջ լինել Եվրասիական Տնտեսական Միության եւ Եվրոպական Միության միջեւ և իր պատրաստակամությունն է հայտնել դառնալ ցանկացած առողջ եւ հեռանկարային ծրագրի երաշխավորը։
Լրագրողական գործունեության 35 և ծննդյան 60-ամյակը բոլորող Արտակարգ ալիքի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանն այսօր հանդիպման էր հրավիրել իր բոլոր գործընկերներին: Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում հիշել են նրա անցած ուղին, խոսել ձեռքբերումների և առաջիկա անելիքների մասին:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv