Հայտնի է, որ հայկական սպորտին ու Հայաստանին փառք ու պատիվ բերած մարզիկների գերակշիռ մասը Հայաստանի մարզերի և գյուղական համայնքների ներկայացուցիչներ են : Շատ դեպքերում նրանց մարզվելու ու հաջողության հասնելու ձգտումն այնքան մեծ է լինում, որ նրանց չեն խանգարում կենցաղային պայմաններն ու ոչ այնքան բարվոք դահլիճները: Էպիկենտրոնը իր սպորտային թողարկումների համար նոր շարք է սկսում՝ ներկայացնելով Հայաստանի մարզերում և գյուղական համայնքներում մարզվող մեր ապագա չեմպիոններին : Մեր առաջին այցելությունը Բջնի գյուղ էր:
«Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում», - կառավարության նիստի օրակարգի հարցերին անցնելուց առաջ հայտարարել է վարչապետը: Նա մի քանի գերատեսչությունների ղեկավարների հանձնարարել է 2 - ամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ, որոնք ուղղված կլինեն արդյունավետության ու թափանցիկության բարձրացմանը: Նիստի ավարտից հետո գյուղատնտեսության նախարարն ու սննդամթերքի անվտանգության ծառայության պետը արձագանքել են ԳՄՕ պարունակող սննդամթերքի՝ Հայաստան ներմուծմանն ու «Monsanto» ընկերության գործունեությանը մեր երկրում:
ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը այսօր պատասխանել է Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի՝ իր հասցեին արած մեղադրանքին: Նախարարը Շիրակի պետական համալսարանում վերջերս բացահայտված խնդիրները համարել էր մոտ 10 տարվա վաղեմության, այդ ժամանկահատվածում ԲՈՒՀ-ը ղեկավարել է նաև Վարդևան Գրիգորյանը: Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտորն այսօր Կրթության և գիտության նախարարին խորհուրդ է տվել մեկին անհիմն պաշտպանելով՝ կրկնակի անհիմն չմեղադրել դիմացինին:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում: Նա հանդիպել է նաեւ Ներքին կարմիր աղբյուր գյուղի բնակիչների հետ, վստահեցրել է, որ սահմանամերձ բնակավայրերը կառավարության ուշադրության կենտրոնում են: Վիգեն Սարգսյանը ներկայացրել է նաեւ ԵՍ ԵՄ եւ ՊԱՏՎԻ ՈՒՆԵՄ ծրագրերի մանրամասները: Պաշտպանության նախարարը անդրադարձել է նաև Երեւանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների դասադուլին:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը: Հանրապետության ղեկավարը առանձնազրույցի ժամանակ շեշտել է, որ երկու երկրների ժողովուրդների միջև ամուր կապը գոյություն ունի ոչ մեկ հարյուրամյակ, հանրապետության ղեկավարը ընդգծել է, որ ամուր կապը նպաստում է միջպետական հարաբերությունների կառուցմանը: Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնն էլ շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահին հրավերի ու ԵԱՏՄ դիտորդ դառնալու իրենց դիրքորոշմանն աջակցելու համար: Իգոր Դոդոնը ընդգծել է, որ Մոլդովայում հայկական համայնքի հետ գործակցությունը կառուցված է ամուր հիմքերի վրա:
Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv