Items filtered by date: Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, պարարվեստի լեգենդ, պետական մրցանակների դափնեկիր Վանուշ Խանամիրյանի 90-ամյակը: Հոբելյանական երեկոյին, ի թիվս վարպետի հարազատների, ընկերների ու արվեստի երկրպագուների, ներկա է եղել նաև բարերար Ռոզա Ծառուկյանը: Նա վստահեցրել է, որ Վանուշ Խանամիրյանի հիմնած «Բարդիներ» պարային համույթը, որը ստեղծման օրից հովանավորում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, մշտապես գտնվելու է իր որդու ընտանիքի աջակցության ներքո:

Սահմանադրությամբ երաշխավորված անվճա՞ր, թե՞ մասամբ վճարովի միջնակարգ կրթություն: Դպրոցներում պարտադրվող աշխատանքային տետրերի ու դասագրքերի համար ամեն ուսումնական տարվա ընթացքում ծնողները կլորիկ փող են վճարում: Բայց արդյո՞ք դա նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Մասնագետները կարծում են, որ արդյունավետ տարբերակը մեդիա կրթությունն է՝ առանց դասագրքերի: Ուսուցման նոր մեթոդի մանրամասներին ծանոթացեք առաջարկվող տեսանյութում:

«ԳՁՕ կենսաանվտանգության մասին նախագիծը խորհրդարանում մի քանի տարի քննարկվելուց հետո հետ է կանչվել Ազգային ժողովից: Կենսանվտանգության ոլորտի մասնագետները հրավիրում են ազգային անվտանգության ծառայության ու նախագահի աշխատակազմի ուշադրությունը, որ նախագիծը հետ է կանչվել խորհրդարանից հավանաբար վերախմբագրման համար:

Մինչև 2017 թվականը Հայաստանում կոսմետիկ միջոցների շուկայի ստուգում չի իրականացվել և դրանք վաճառվել են առանց սերտիֆիկատի: Ստուգումների ընթացքում շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտնաբերել է բազմաթիվ խախտումներ: Տեսչական մարմինը դրանցում առողջության համար վտանգավոր նյութեր չի հայտնաբերել: Պարզապես տնտեսվարողները մինչև 2017 թվականը աշխատել են առանց սերտիֆիկատի:

Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ դասադուլ հայտարարած ուսանողներն առավոտից վերսկսել են դասադուլը: Նրանք հավաքվել են ԵՊՀ գլխավոր մասնաշենքի մոտ: Ուսանողական շարժումը համակարգող՝ Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամների խոսքով, նրանց պայքարը ուսանողների իրավունքի, կրթական ոլորտի բարեփոխման համար է, իսկ առաջնային խնդիրը տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծի դեմ պայքարն է: Նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ընթերցել է իրենց հայտարարությունը, որում ասվում է. Ուսանողական շարժման մասնակիցները դատապարտում են ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նոյեմբերի 10-ին՝ ամեն գնով նիստ գումարելու ջանքը, մթության քողի տակ նվազագույն քվորումով ու կասկածելի լեգիտիմությամբ նիստի հապճեպ անցկացումը, դրա ընթացքում հանրային լայն հնչողություն ունեցող վիճահարույց օրինագծերի քննարկումն ու հապճեպ ընդունումը: Մենք կարծում ենք, որ այդ վարքագիծը հարիր չէ հանձնաժողովին: Նրանք այնուհետեւ երթ են արել Պետական համալսարանի Իրավաբականական ֆակուլտետի, Պոլիտեխնիկի եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնաշենքերի մոտով:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվել է Հայաստանի ժողովրդական արտիստ, պարարվեստի լեգենդ, պետական մրցանակների դափնեկիր Վանուշ Խանամիրյանի 90-ամյակը: Հոբելյանական երեկոյին, ի թիվս վարպետի հարազատների, ընկերների ու արվեստի երկրպագուների, ներկա է եղել նաև բարերար Ռոզա Ծառուկյանը: Նա վստահեցրել է, որ Վանուշ Խանամիրյանի հիմնած «Բարդիներ» պարային համույթը, որը ստեղծման օրից հովանավորում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, մշտապես գտնվելու է իր որդու ընտանիքի աջակցության ներքո:

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 12:00

Էպիկենտրոն 13.11.2017

 

Published in Էպիկենտրոն
Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 12:00

Կենտրոնի առավոտը 13.11.2017

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 12:00

Անցում Դուլյանի հետ 13.11.2017

Երկուշաբթի, 13 Նոյեմբերի 2017 12:00

Անցուդարձ 13.11.2017

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« November 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։