Ռուսասատան մեկնել ցանկացող մեր հայրենակիցները շարունակում են բողոքի ակցիաները, իշխանություններից հարցի լուծում պահանջում: Խնդրին արձագանքել է ԱԺ-ի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա նամակ է հղել Ռուսաստանի Պետդումայի իր գործընկերոջը՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին: Պատգամավորը խնդրել է աջակցել խնդրի լուծմանը՝ հրատապ կարգով դիմելով Ռուսաստանի կառավարությանը: Հարցի վերաբերյալ Միքայել Մելքումյանն այսօր նաև զրուցել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: