Մինչև սեպտեմբերի վերջ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը հանրությանը կներկայացնի իր ամփոփիչ զեկույցը: Մինչև այդ հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է լուրերը, թե քառօրյա պատերազմի օրերին տանկերում վառելիքի փոխարեն ջուր է եղել: Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է նաև «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների՝ դատական նիստերին չմասնակցելու որոշմանը: