Items filtered by date: Ուրբաթ, 19 Մարտի 2021
Ուրբաթ, 19 Մարտի 2021 22:05

Էպիկենտրոն 19.03.2021

 

 

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 19 Մարտի 2021 20:30

Անցուդարձ 19.03.2021

Published in Անցուդարձ

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել ժամկետային զինծառայողների և անհետ կորածների հարազատները: Վերջինները պահանջում են հստակ տեղեկություն՝ որտե՞ղ են իրենց որդիներն ու ինչու՞ մինչև հիմա նրանցից որևէ լուր չունեն: Ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողներն էլ երկու պահանջ են ներկայացրել՝ տրամադրել իրենց որդիների հասանելիք արձակուրդը, պատերազմի մասնակիցներին էլ ժամկետից շուտ զորացրել:

Հակոբ Արշակյանի կողմից հարձակման ենթարկված Փայլակ Ֆահրադյանը «Էպիկենտրոն»-ին ուշագրավ մանրամասներ է հայտնել սկանդալային միջադեպից, նաև արձագանքել մեղադրանքներին, թե ինքը նախարարի կնոջ ներկայությամբ հայհոյանքներ է հնչեցրել: Ֆահրադյանը հայտարարել է՝ եթե լրագրողական էթիկայի խախտում է թույլ տվել, պատրաստ է ներողություն խնդրել, սակայն կատարվածից հետո Արշակյանը պետք է պաշտոնանկ արվի: Ինքը՝ նախարարը, ներողություն է խնդրել, բայց ոչ լրագրողից: Ովքե՞ր են դատապարտել Արշակյանի պահվածքը, և ինչու՞ է պաշտոնյաների կողմից լրագրողների հանդեպ վատ վերաբերմունքը վերջին շրջանում դարձել օրինաչափություն:

Երևանի շտապօգնության ծառայության աշխատակիցներն աշխատավարձ չեն ստացել: Խնդրի մասին բժիշկներն ահազանգել են ֆեյսբուքում: «Էպիկենտրոն»-ը փորձել է պարզել, թե ինչու՞ Երևանի քաղաքապետարանին պատկանող բժշկական ծառայությունը ֆինանսավորում չի ստացել: Քաղաքային իշխանությունը հորդորել է դիմել Առողջապահության նախարարությանը՝ նշելով, որ ծառայությունը ֆինանսավորվում է նախարարությունից: Այնտեղից էլ վստահեցրել են՝ խնդիրը տեխնիկական է, մի քանի օրից բուժաշխատողները կստանան աշխատավարձը:

Human rights watch-ը ներկայացրել է աղաղակող փաստեր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների տանջանքների ու խոշտանգումների մասին: Հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունն արձանագրել է, որ Բաքուն իրականացրել է պատերազմական հանցագործություններ և կոչ է արել վերադարձնել գերության մեջ գտնվող բոլոր հայերին:

ԱԺ-ն հրավիրել է արտահերթ նիստ,որի օրակարգում «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծն է եղել: Առաջարկվում է քաղաքացիներին իրավունք տալ ԲԴԽ դիմելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին: Ընդդիմադիրները անհարկի են համարել նման օրակարգով արտահերթ նիստ հրավիրելը, երբ հերթական նիստերին մնում է 2 օր,բացի այդ նրանք դատական համակարգի գործերին միջամտելու միտում են նկատել: Պատգամավորներն անդրադարձել են նաև այլ հարցերի: Թագուհի Թովմասյանը հայտարարել է նոր նախաձեռնության մասին:

«Հաղորդակցությունների ապաարգելափակումը շատ կարեւոր նախադրյալ է տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգության համար»,- Երևանում ընթացող կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարել է մեր երկրում Ռուսաստանի դեսպանը: ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լիպեխինն էլ կարծիք է հայտնել, որ Հայաստանը և Ռուսաստանը պետք է միասնական ռազմական հարթակ ստեղծեն: Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանում ԱԺ ընտրությունից հետո սպասվող ներքաղաքական վերադասավորումներն իրենց ազդեցությունը կունենան նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2021 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։