Items filtered by date: Շաբաթ, 22 Փետրվարի 2020
Շաբաթ, 22 Փետրվարի 2020 20:15

Անցուդարձ 22.02.2020

Published in Անցուդարձ

«Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը չի կրում ձևական բնույթ, այն միտված է ոստիկանության աշխատանքների բարեփոխմանը»,- «Ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թթ-ի ռազմավարության թույլ և ուժեղ կողմերը» թեմայով քննարկմանն ասել է Ոստիկանության պետի տեղակալը: Տիգրան Եսայանի խոսքով՝ բարեփոխումները լինելու են շատ սահուն, կադրային ջարդ չի լինելու: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշել է, որ Ոստիկանությունը միշտ բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել իրեն այդ պահին վերապահված ուժային խնդիրները: Ըստ նրա՝ այսօրվա բարեփոխումները պետք է դառնան իրական: Նշենք, որ նախագծով նախատեսվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, որի կազմում ընդգրկվելու է ոստիկանությունն իր ոստիկանապետով: Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության փոխարեն էլ լինելու է պարեկային ծառայություն:

«Արցախը և Ադրբեջանը երբևէ որևէ պարագայում չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում»,- Ստեփանակերտում՝ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետի խոսքով՝ Արցախը բանակցային գործընթացի լիարժեք մասնակից է և առանց նրա հետ բանակցությունների հնարավոր չէ Ղարաբաղի հարցի կարգավորում: Փաշինյանը նաև ընդգծել է՝ Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է: Վարչապետն անդրադարձել է հայկական 2 պետությունների անվտանգությանը, զինված ուժերի խնդիրներին՝ նշելով, որ կա դիսոնանս բանակի հեղինակության և ծառայության հեղինակության միջև: Արցախի նախագահ Բակո Սահակյանն էլ անդրադարձել է արտաքին քաղաքական վերջին զարգացումներին, բանակաշինությանը, նաև սոցիալ-տնտեսական մի շարք նախագծերի իրականացմանը:

Հայաստանի տնտեսության զարգացումը 2019 թվականին՝ ԵԱՏՄ-ում նախագահության շրջանակում: Այս համատեքստում Եվրասիական փորձագիտական ակումբի անդամներն ամփոփել են անցած տնտեսական տարին, արձանագրել, որ ԵԱՏՄ-ի ներսում և առաջին հերթին դեպի Ռուսաստան մեր ապրանքների արտահանումը մոտ 11 տոկոսով աճ է գրանցել:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում վերջին հրաժեշտն են տվել անվանի դերասան, ռեժիսոր, սցենարիստ Երվանդ Մանարյանին: Ներկաները ժողովրդական արտիստին ճանապարհել են ծափերով: Հարազատներն ու գործընկերները դրվագներ են հիշել Մանարյանի ստեղծագործական ու քաղաքացիական գործունեությունից: Անվանի դերասանը կյանքից հեռացավ 96 տարեկանում: Թեև նրա գործունեությունը միշտ բարձր է գնահատվել, սակայն Երվանդ Մանարյանին հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար ժողովրդական արտիստի պատվավոր կոչում շնորհվել էր միայն 2018 թ.-ին:

Երևանում բացվել է անվանի ճարտարապետ Արթուր Թարխանյանի անունը կրող թանգարան-կենտրոն: Ներկայացված են ոչ միայն Թարխանյանի գործերը, այլև նրա ժամանակակիցներինը: Կենտրոնի նախագահ Անահիտ Թարխանյանի խոսքով՝ թանգարանը բացելու անհրաժեշտությունն ու նպատակը երիտասարդներին ծանոթացնելն է հայկական մոդեռնիզմի լավագույն հեղինակների և գործերի հետ:

«Տարվա ինտելեկտ 2019»-ը երկու հաղթող ունի: Ուսանողական ամենամյա մրցույթը հերթական անգամ կազմակերպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Ուսանողական խորհուդը: Այն անցկացվել է երեք փուլով, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունեցել ստուգել իրենց գիտելիքները, հարստացնել ինտելեկտուալ պաշարը: Գաղափարի հեղինակը ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն է, որն իր պատգամավոր գործընկերների հետ ներկա է գտնվել մրցանակաբաշխությանը: Պատգամավորներն ընդգծել են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կարևոր է համարում ինտելեկտուալ ներուժի զարգացմանն ուղղված քայլերը:

Շաբաթ, 22 Փետրվարի 2020 08:07

Ավտո դրայվ 22.02.2020

Published in Ավտո դրայվ
Շաբաթ, 22 Փետրվարի 2020 08:06

Էպիկենտրոն 22.02.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։