Items filtered by date: Երեքշաբթի, 28 Հունվարի 2020
Երեքշաբթի, 28 Հունվարի 2020 22:15

Էպիկենտրոն 28.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 28 Հունվարի 2020 20:15

Անցուդարձ 28.01.2020

Published in Անցուդարձ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Արցախի հանրապետության Շահումյանի շրջան։ Վարչապետն Արցախի նախագահ Բակո Սահակյանի, հայկական 2 հանրապետությունների պաշտպանության նախարարների հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։ Այնուհետև վարչապետ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ներկա է գտնվել Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը։ Երկրի ղեկավարը հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

Ոստիկանության ծառայողներն այսօր բերման են ենթարկել, ապա ազատ արձակել «Վետո» հասարակական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին: Պատճառն, ըստ ոստիկանության, ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքն է: Մալյանից բացի բերման են ենթարկվել նաև «Վետո» շարժման մի քանի այլ անդամներ: Համացանցում տարածվել է ինչպես Մալյանին, այնպես էլ Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու տեսանյութերը: Վերջինին ոստիկանության դիմակավորված աշխատակիցը բերման է ենթարկել ուղիղ եթերում: Այսպես կոչված, «Սորոսի» գրասենյակի դեմ պայքարող ակտիվիստների կողմնակիցները բողոքի ակցիա են իրականացրել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության դիմաց:

Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի միջոցառումներն այս տարի միայն մայրաքաղաքում չեն կենտրոնացել: Բանակի տարեդարձը նշվել է հանրապետության տարբեր անկյուններում: Հիմնական ու պաշտոնական միջոցառումներից բացի, քաղաքամայր Երևանում Հայոց բանակի տոնը նշել են յուրովի: Օրինակ, Ապրիլյան քառօրյայի մասնակից ու հայրենիքի պաշտպանության համար տարբեր ժամանակներում մարտական առաջադրանք իրականացրած տղաները քաղաքացիական ավիացիայով երկինք են բարձրացել ու մի քանի պտույտ արել՝ ի նշան խաղաղության: Իսկ ցամաքում այդ ժամանակ երթով անցել են ոստիկանության զորքերը, ի դեպ, նրանք ևս մարտական ծառայություն են անցնում առաջնագծում: «Էպիկենտրոնի» տեսախցիկը ֆիքսել է տոնական ամենահետաքրքիր ու ուշագրավ կադրերը:

Բանակի օրվա առթիվ ուղերձներ են հղել Հայաստանի և Արցախի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Բակո Սահակյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մարդու իրավունքների պաշտպանը և այլք: «Այսօր մենք ունենք Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության կարևորագույն երաշխիք հանդիսացող ազգային բանակ, սակայն գեթ մեկ վայրկյան անգամ չպետք է մոռանանք մեր զինված ուժերի մարտունակությունն էլ ավելի բարձրացնելու և այն ժամանակակից ռազմաարդյունաբերական պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին»,- նշված է Գագիկ Ծառուկյանի ուղերձում:

Արցախի պետական տոնացույցում հունվարի 28-ը նշվում է որպես Հայրենյաց պաշտպանի տոն: Այդ առիթով նախագահ Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր: Նախագահը ծաղիկներ է դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին և անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին:

Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձի առթիվ երկրի քաղաքական և ռազմական ղեկավարությունն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Երկրի բարձրաստիճան այրերը ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկի շիրիմներին, Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: «Հայկական բանակն առավել քան ուժեղ է լինելու»,-լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Բացի օրվա խորհրդից պաշտոնյաներն անդրադարձել են նաև ներքաղաքական հարցերի, վարչապետը վստահեցրել է՝ ՍԴ ճգնաժամը շուտով հանգուցալուծվելու է:

Առավոտյան Եռաբլուր պանթեոնում էին նաև ապրիլյան պատերազմի հերոսների հարազատները, ծառայակից ընկերներն ու պարզապես քաղաքացիներ: Հոգեհանգստյան կարգ է մատուցվել Արմենակ Ուրֆանյանի շիրիմի մոտ: Կապիտանն այսօր կդառնար 30 տարեկան: Հերոսի մայրն ասել է, որ Արմենակն առանձնակի հպարտությամբ էր ծառայում բանակում նաև նրա համար, որ հենց Զինված ուժերի կազմավորման օրն էր ծնվել: Տիկին Համեստը հպարտությամբ է հիշում հրամանատար որդու ասածը՝ «Մամ ես էլ քոնը չեմ, բանակինն եմ»:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։