Items filtered by date: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2019
Երեքշաբթի, 16 Հուլիսի 2019 22:10

Էպիկենտրոն 16.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Երեքշաբթի, 16 Հուլիսի 2019 20:35

Անցուդարձ 16.07.2019

Published in Անցուդարձ

Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում գյուղատնտեսական ակտիվ սեզոնին քանի օր է, ջուր չկա: Պոմպակայանը, որը գյուղի այգիներին ջուր է մատակարարում, հին է, ջուրը հողին չի հասնում: Խնդիրը լուծելու համար քաղցրաշենցիները բազմիցս դիմել են մարզպետարան, անպատասխան մնացել: Հույսը կորցրած գյուղացին ստիպված կառավարություն է եկել, հանդիպում պահանջել վարչապետի հետ, նստացույց արել ու «քայլ արա, Նիկո՛լ, ջուր տուր» գոռացել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 88-ի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման ուղղությամբ կառավարության անելիքները: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում անցկացված կառավարության արտագնա նիստում որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որի հիմնական գործառույթը պետք է լիներ երկրաշարժի գոտում առկա խնդիրների ու ծավալների հստակեցումը: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է հատկացնել 3 մլրդ դրամ՝ լուծելու այն քաղաքացիների բնակարանային խնդիրները, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը հստակ, դե յուրե արձանագրված է:

Համաշխարհային բանկը հրապարակել էր ամենաաղբաշատ երկրների մասին զեկույց: Հայաստանն առաջատար տասնյակում 6-րդն է: Բնապահպաններն ասում են՝ ամենակեղտոտ երկրների շարքում ենք հայտնվել ոչ թե վերջին ժամանակներում քաղաքի աղբահանության վատ վիճակի պատճառով, այլ հանքարդյունաբերության հետևանքով առաջացած թափոնների: Բնապահպաններին անհանգստացնում է, որ չկա, օրինակ, վերլուծություն, թե Հայաստանը որ դիրքում է թափոնների վերամշակման գործում:

Չինաստանը Թուրքիային և Կիպրոսին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և երկխոսություն սկսել Միջերկրական ծովում հորատման աշխատանքների հարցով, որպեսզի երկրները խուսափեն իրավիճակի սրումից: Չինաստանից առաջ նույն հարցի համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել Եվրամիությունը, ԱՄՆ-ը ևս մի քանի անգամ Անկարային կոչ էր արել հարգել Կիպրոսի ինքնիշխանությունը: Մերձավոր Արևելքի եռացող կաթսայում անմասն չի մնում նաև Հայաստանը, Երևանից ևս կոշտ կոչեր են հնչել Թուրքիայի հասցեին:

Գնահատման և թեստավորման կենտրոնում ամփոփել են այս տարվա քննական արդյունքները: Պարզվում է, որ մեր դիմորդները օտար լեզուներից ավելի շատ են բարձր գնահատական ստացել, քան հայերենից: 4540 դիմորդից հայոց լեզու և հայ գրականություն առարկայից բացասական գնահատական է ստացել 1162-ը: Ըստ գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի` կրթության կառավարման մարմինը շատ արագ կանդրադառնա այս հարցին: Անհրաժեշտություն կա ուշադրություն դարձնել հայոց լեզվի իմացությանը:

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է: Գեներալը կրկին դատարան չէր ներկայացել: «Նաիրի» բժշկական կենտրոնից, որտեղ Գրիգորյանը բուժում է ստանում, դատարան գրություն էր ուղարկվել այն մասին, որ մեղադրյալը դատական նիստին չի կարող մասնակցել՝ առողջական խնդիրների պատճառով: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատելու համար նրա նկատմամբ նշանակվել է միջգերատեսչական բժշկական փորձաքննություն, որին ընգրկվելու են նաև օտարերկրացի մասնագետներ: Գրիգորյանի փաստաբանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք աղմկահարույց հանցագործությունների, որոնց հետ կապվում է իր պաշտպանյալի անունը:

Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու Երևանի ավագանու անդամներն այցելել են Վարդաշենի հանրակացարաններ, տեղում ծանոթացել խնդիրներին ու խոստացել իրենց պաշտոնական լծակներն օգտագործելով ամեն ինչ անել քանդվող տների բնակիչներին փրկելու համար: Հանրակացարանները 3 աստիճանի վթարային են, զուրկ սանիտարահիգիենիկ պայմաններից: Վարդաշենցիները խնդրի մասին դեռ մեկ օր առաջ էին տեղակացրել ԲՀԿ նախագահին: Գագիկ Ծառուկյանը խոստացել էր, որ կհանձնարարի պատգամավորներին և ավագանու անդամներին այցելել հանրակացարաններ և տեղում լսել բնակիչներին: Մեկ օր անց խոստումն իրականություն է:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։