Items filtered by date: Ուրբաթ, 05 Ապրիլի 2019
Ուրբաթ, 05 Ապրիլի 2019 22:30

Էպիկենտրոն 05.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«ՊԵԿ-ը քրեական հետապնդում է իրականացնում «Սպայկա» ընկերության նկատմամբ»,-այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է ընկերության հիմնադիր, տնօրեն Դավիթ Ղազարյանը: Նա նշել է, որ իր նկատմամբ առաջադրված մեղադրանքն անհիմն է և շինծու: Ղազարյանն անհեթեթություն է համարել նաև ընկերության կողմից բյուջե չվճարած 7 միլիարդի մասին ՊԵԿ-ի հայտարարությունը: Այսօր ժամը17.00-ից դատարանը քննել է Դավիթ Ղազարյանի խափանման միջոց կալանավորման վերաբերյալ ներկայացված միջնորդությունը: «Սպայկա» ընկերության աշխատակիցներն էլ բողոքի ակցիա են անցկացրել նախ ընկերության, այնուհետև դատարանի դիմաց:

Այսօր օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ծննդյան 55 ամյակն է: Նա այսօր բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր ծայրերից: Լեգենդար մարզիկին ու մարզչին անձամբ շնորհավորելու էր գնացել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայկական սպորտի նվիրյալներին:

Այսօր օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի ծննդյան 55 ամյակն է: Նա այսօր բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել աշխարհի տարբեր ծայրերից: Լեգենդար մարզիկին ու մարզչին անձամբ շնորհավորելու էր գնացել նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում հայկական սպորտի նվիրյալներին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում շրջել է քաղաքով, եղել ավտոկայանում, Գյումրու տնակային ավաններում և օդանավակայանում: Փողոցով շրջելիս վարչապետը վրդովվել է ճանապարհների բարեկարգման աշխատանքների պատճառով: Նրան զայրացրել է,որ մայթեզրերն ամբողջությամբ քանդած շինարարները հետիոտնի համար ժամանակավոր անցում չեն թողել: «Հայաստանում շինհրապարակների 90 տոկոսը վերածվել է աղբանոցի»,-ասել է վարչապետը՝ նշելով, որ այդ հարցում պետք է նոր մշակույթ ձևավորել: «Եթե շինարարություն է ընթանում, չի նշանակում, որ մարդկանց կյանքը պետք է կանգնի»,-ասել է Փաշինյանը՝ հանձնարարելով արագ լուծում տալ խնդրին: Վարչապետը, պաշտպանության նախարարի ուղեկցությամբ, այցելել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազա:

Ուրբաթ, 05 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 05.04.2019

Published in Անցուդարձ

Խորհրդարանական լսումներ` մարդու իրավունքների խնդիրների մասին: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված լսումների օրակարգում 3 հարց է եղել՝ դատաիրավական բարեփոխումներ, երեխաների եւ հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանություն: Նիստին մասնակցել են ՄԱԿ-ի եւ Եվրամիության պաշտոնյաներ, կառավարության անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սկանդալային միջադեպ է տեղի ունեցել նիստի ավարտին: Անսպասելիորեն խորհրդարանի ամբիոնին է մոտեցել տրանսգենդեր և ելույթ ունեցել: Նրա արարքը զայրացրել է նիստը նախագահող Նաիրա Զոհրաբյանին: Պատգամավորն այն որակել է որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում քննարկվել է «2008թ-ի մարտի 1-ից 2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրինագիծը: Նախագծի հեղինակ Լենա Նազարյանի խոսքով՝ 11 տարի անց էլ տուժած մարդիկ չեն արժանացել պատշաճ ուշադրության և կանգնել են սոցիալական խնդիրների առաջ: ԲՀԿ խմբակցության պատգամավորներն էլ առաջարկել են պետական կառավարման մարմինների կողմից պատգամավորի գործունեությունը խոչընդոտելու դեպքում տուգանք նշանակել: Նախագիծը, սակայն, բացասական եզրակացություն է ստացել: «Ակնհայտ միտում կա մեր ներկայացրած նախագծերին վետո դնելու»,- հայտարարել է Գևորգ Պետրոսյանը: Նիստին մասնակցել են նաև Արդարադատության նախարարն ու օմբուդսմենը: Նրանք անդրադարձել են վարչապետի՝ ֆեյքերի մասին հայտարությանն ու նրա ցուցումով իր մերձավոր ազգականի նկատմամբ քրեական գործ հարուցելու հայտարարությանը :

Ավտոներկրող վաճառողները երեկ իրենց խնդիրները բարձրաձայնելու համար խորհրդարանում էին: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել ՄԵլքումյանի հետ հանդիպմանը նրանք դժգոհել էին, որ եթե նախկինում մի մեքենան վաճառում էին, հաջորդը օրենքով ձևակերպում նվիրատվություն և ազատվում հարկերից, հիմա նրանցից եկամտահարկ են պահանջում յուրաքանչյուր մեքենայի գնի 20 տոկոսի չափով: Միքայել Մելքումյանը հայտնել էր, որ խնդրին քաջածանոթ է և խոստացել էր զբաղվել դրանով: Պատգամավորն իրագործել է խոստումը: Ավելի քան 150.000 ավտոներկրողներ ազատվել են հարկային պարտավորություններից:

Ուրբաթ, 05 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 05.04.2019

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։