Items filtered by date: Չորեքշաբթի, 03 Ապրիլի 2019
Չորեքշաբթի, 03 Ապրիլի 2019 21:55

Էպիկենտրոն 03.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 03 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 03.04.2019

Published in Անցուդարձ

Պետական եկամուտների կոմիտեում ամփոփել են ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կատարած աշխատանքները: Հարկային եկամուտների և պետական տուրքերի հավաքագրումը կազմել է 296.5 միլիարդ դրամ, ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 4 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկային եկամուտներն ավելի են 55.5 միլիարդ դրամով, մաքսային եկամուտները՝ 2.8 միլիարդ դրամով: ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում աղմուկ հանած գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքի ավելացմանը, համակարգում ծանոթով մարդ ընդունելուն և աղմուկ հանած պարգևավճարների հարցերին: «Կոմիտեի աշխատակիցները պարգևատրվել են և շարունակելու են պարգևատրվել»,- ասել է Դավիթ Անանյանը:

Սփյուռքի եւ մշակույթի նախարարությունների օպտիմալացումը կհանգեցնի գործազրկության: Խորհրդարանի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հակադարձել են իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներին. կառավարության կառուցվածքի որոշ փոփոխություններ հակասում են հասարակության ակնկալիքներին: Գյուղնախարարությունը, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի խոսքով, չպիտի միավորվի, պատգամավորը նշել է` որքան բանակն է ազգը պահել, նույնքան էլ` մշակույթը: Էդմոն Մարուքյանն էլ նախարարությունների թիվը 14 է հաշվարկել: Առաջին հերթին մշակույթի եւ սփյուռքի գերատեսչությունները չպետք է փակվեն` հանուն աշխարհասփյուռ հայերի եւ հայկական հարուստ մշակույթի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր և ցուցմունք տվել 2017թ-ի մարտի 31-ին՝ խորհրդարանի ընտրության նախընտրական քարոզարշավի ժամանակ, «Ելք» դաշինքի անդամների և «Մանախ» մականվամբ հայտնի Արթուր Այվազյանի միջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործով: Նիկոլ Փաշինյանը դատարանում պատմել է միջադեպի մասին և միաժամանակ նշել . «Քանի որ երկու տարի է անցել միջադեպից, հնարավոր է՝ մանրամասն չհիշեմ, կարող եք համեմատել նախաքննության ժամանակ տված ցուցմունքիս հետ, որտեղ ամեն ինչ մանրամասն գրված է»: Վարչապետը նաև նշել է, որ դատարանից թաքցնելու որևէ բան չունի և պատրաստ է բոլոր հարցերին առավել մանրամասնությամբ պատասխանել: Նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նույն դատարանում հարցաքննվել է նաև մարտի 1-ի գործով:

Գյումրու թիվ 37 ավագ դպրոցում այսօր երկրորդ ժամից սկսած դասերը խաթարվել են: Աշակերտները դասադուլ են հայտարարել՝ լսելով տնօրեն Աստղիկ Ավետիսյանի հրաժարականի դիմում ներկայացնելու լուրը: Դպրոց այցելած Շիրակի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը փորձել է հանդարտեցնել կրքերը և նշել, որ տնօրենի հրաժարականի դիմումը մակագրված չէ, այսինքն, փաստացի տնօրենը շարունակում է աշխատել դպրոցում: Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. նոյեմբերին Գյումրու թիվ 37 դպրոցում առերևույթ կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության փաստերի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Քննչական կոմիտեն նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ ուղեցույց է մշակել` քրեական գործերով խափանման միջոց կիրառելու հիմքերի, կարգի, կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետի վերաբերյալ: Պետությունը փորձում է գնալ այն ճանապարհով, որ կալանքները սահմանափակվեն: Արդյո՞ք կա իրավաչափության հարց Մանվել Գրիգորյանին կամ երկրոդ նախագահին կալանքի տակ պահելու պարագայում: Ինչպե՞ս է ստացվել, որ Կոստանյանն է ուղեցույցի համահեղինակը և արդյո՞ք դա նրա և իշխանության գործակցության մասին է վկայում. մանրամասները տեսանյութում:

Չորեքշաբթի, 03 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 03.04.2019

Published in Մուլտիկնիկ

Կենտրոնական Բանկում մեկնարկել է «Իմ ֆինանսների ամիսը» ծրագիրը: Ֆինանսական կրթման ռազմավարության մշակման հանձնաժողովի նիստին այս ու նմանօրինակ բազմաթիվ հարցերի մասին են խոսել: Ընթացքում նաեւ սոցհարցումներ են լինելու` չափելու քաղաքացիների ֆինանսական գիտելիքների սանդղակը: Շատ հաճախ, ասում են կազմակերպիչները, չիմացությունն ու չհաշվարկելն են ավելորդ ու սխալ ծախսերի պատճառ դառնում, իսկ պատասխանատվության թերացումը վարկառուներին հասցնում է «սեւ ցուցակ»:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։