×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Երկուշաբթի, 18 Հունիսի 2018
Երկուշաբթի, 18 Հունիսի 2018 23:12

Էպիկենտրոն 18.06.2018

Published in Էպիկենտրոն

Կենդանասերներն  արձագանքել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի կես կատակ կես լուրջ  արած կենդանիների փրկության  կոչին: ԱԱԾ պետը հայտարարել էր, որ անգամ պահեստներում պահվող սնունդը առգրավելուց հետո կենդանիները սոված են:  Երևանի կենդանաբանական այգու տնօրենը և աշխատակիցները    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի  նախաձեռնությամաբ այցելել  են  ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում պահվող վայրի կենդանիներին:   Գեներալին պատկանող տարածքում պահվում է  մեկ վագր, 5 արջ, ջայլամներ, այծեր:  Կենդանիներին ուսումնասիրելուց հետո  կենդանաբանական այգու մասնագիտական անձնակազմը  վագրին քնեցրել են և տեղախոխել կենդանաբանական այգու կարանտինային մաս:   Արջերը և մյուս կենդանիներն անվտանգ տարածք կտեղափոխվեն  վաղը:

Երկուշաբթի, 18 Հունիսի 2018 21:25

Երևի, մաս 74

Published in Երևի

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները՝ շարքայինից մինչև ամենաբարձրաստիճան պաշտոնյա շարունակում են ցնցված մնալ տեսածից ու լսածից: Մինչև հանրությունն ապշահար քննարկում է ԱԱԾ տեսանյութի սկանդալ առաջացրած կադրերն ու փորձում հասկանալ, թե ինչպես կարող էր սահմանը պահող զինվորի բաժինը հայտնվել գեներալի կենդանիների ստամոքսում, դատախազն ԱԺ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել: Արթուր Դավթյանը դիմել է վարչապետին՝  կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար: Այն տեղի կունենա վաղը: Իսկ մինչև այդ կառավարությունն է արտահերթ նիստ անցկացրել: <<ԱԺ պատգամավոր, <<Երկրապահ>> կամավորական միության նախահահ Մանվել Գրիգորյանի հետ կապված կոռուպցիոն գործն ամենամեծամասշտաբն է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ: Մեր իրավական համակարգի համար որևէ գործի քննության ճանապարհին որևէ խոչընդոտ չկա>>,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խորհրդարանում պատգամավորների ճեպազրույցի միակ թեման եղել է Մանվել Գրիգորյանին վերաբերող սկանդալը: Բոլոր խմբակցությունները դատապարտել են գեներալ-պատգամավորի արարքն ու այն որակել թալան: <<Հանրապետական կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն չի կրում Մանվել Գրիգորյանի արարքների համար>>,- հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: <<Ծառուկյան>>, ԵԼՔ եւ ՀՅԴ խմբակցությունները պահանջել են օրենքի ամբողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին:

Երկուշաբթի, 18 Հունիսի 2018 13:45

Մուլտիկնիկ 18.06.2018

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։