×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017
Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017 17:51

Մուլտիկնիկ 29.09.2017

Published in Մուլտիկնիկ

Առաջիկայում ոստիկանության զորքերը հնարավոր է ապառազմականցվեն և կոչվեն գվարդիա, - ոստիկության տարեկան գործունեության արդյունքները և առաջիկա ծրագրերը ներկայացնելիս հայտնել է Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը: Առաջարկությունների փաթեթը շուտով կներկայացվի Կառավարությանը: Իրականություն դառնալու դեպքում, ոստիկանության գվարդիան կզբաղվի ոչ թե արտաքին հարձակումներից երկիրը պաշտպանելու գործով, այլ ներքին իրավակարգի ապահովմամբ: Ոստիկանությունը վստահեցրել է, որ ցույց ցրելու համար զորք չի ներգրավվելու:

  3 օր մերգելյան ինստիտուտում կցուցադրվեն հայկական տեխնոլոգիական և նորաստեղծ ընկերությունների արտադրանքներ: Այցելուները հնարավորություն կստանան նաև ծանոթանալու շուկայի զարգացման միտումներին ու նորարարություններին: Ցուցահանդեսին այս տարի մասնակցող 150 ընկերությունների շարքում տեղական հեղինակավոր ընկերություններից բացի, պատասխանատուների հավաստմամբ, մասնակցում են նաև ոլորտի առաջատար ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից: Ցուցադրված նորարարություններին է ծանոթացել նաև հանրապետության ղեկավարը:  Սերժ Սարգսյանը  շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ընկերությունների արտադրանքին ու ծառայություններին ու զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ:

Երևանի Ազատության պողոտայի  26-րդ  հասցեում գտնվող  օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում առավոտյան բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, այրվել է միայն նկուղը: Թե ինչից է  բռնկել հրդեհը, և ինչ է կատարվել դեպքի վայրում:

 Նախագահ Սերժ Սարգսյանին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների  տնտեսական հարաբերությունների օրակարգի, հեռանկարային ոլորտներում գործակցության զարգացման և խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքի, նաև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ զեկուցել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը:  Հանրապետության Նախագահի մոտ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչին նվիրված հերթական այս հանդիպմանը մասնակցել են ԱՄԷ-ի հետ գործակցության ներուժ ունեցող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտները համակարգող շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները:

Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի շնորհիվ Արցախում կանցկացվի Գութան ազգագրական երքի-պարի ամենամյա միջոցառումը: Փառատոնի նպատակն է ճիշտ ներկայացնել ազգային մշակույթը, նպաստել հայ ազգագրական երգարվեստի, պարարվեստի եւ երաժշտության պահպանմանը, տարածմանն ու սերնդեսերունդ փոխանցմանը:   Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ,  2 օր  Արցախի ամբողջ տարածքում, հոկտեմբերի 3-ից կհնչի ազգային երգն ու պարը:

Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017 11:03

Էպիկենտրոն 28.09.2017

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017 11:01

Էպիկենտրոն 29.09.2017

Published in Էպիկենտրոն
Ուրբաթ, 29 Սեպտեմբերի 2017 10:59

Անցուդարձ 29.09.2017

Published in Անցուդարձ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։