×

Զգուշացում

JUser: :_load: Հնարավոր չէ բեռնել օգտվողին այս ID-ով՝ 64

Items filtered by date: Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017
Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017 22:22

Էպիկենտրոն 21.09.2017

 

Published in Էպիկենտրոն

Այս օրերին Երևանում մեկտեղվել էին բազմաթիվ սփյուռքահայեր: Հայապահպանության վերաբերյալ քննարկումներ էին: Ըստ սփյուռքահայերի, 1991 թվականի անկախության հանրաքվեն ժամանակակից պատմության պայծառ էջերից է:

Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի  վետերանները հիշվում են նաև  Հայաստանի 3-րդ հանրապետության անկախության օրը: Հայաստանի հարավային դարպասում` Սյունիքի Գորիսի շրջանի գյուղերի վետերանների մեծարման և նրանց ավանդը գնահատելու նախաձեռնությամբ է հանդես եկել Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը: Հիմնադրամի աշխատակիցները  այցելել  են բոլոր վետերաններին,  փոխանցել են  Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը և դրամական պարգև հանձնել գորիսեցի վետերաններին:

Անկախության  26-րդ տարեդարձի առիթով նախագահ Սերժ Սարգսյանն  այսօր շնորհավորական ուղերձներ է ստանում ամբողջ աշխարհից: Նախագահին շնորհավորել են  օտարերկրյա պետությունների ղեկավարներ,  միջազգային կազմակերպություններ,   պետական, հասարակական և հոգևոր դասի ներկայացուցիչներ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալից ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են բարձրագույն պարգևներով՝ շքանշաններով և մեդալներով: Համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար՝ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչում. Նրան հանձնվելու է Հայրենիքի շքանշան:

Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017 12:08

Անցուդարձ 21.09.2017

Published in Անցուդարձ
Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017 12:00

Մուլտիկնիկ 21.09.2017

Published in Մուլտիկնիկ
Հինգշաբթի, 21 Սեպտեմբերի 2017 11:40

Էպիկենտրոն 20.09.2017

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։