Items filtered by date: Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 02:22

Էպիկենտրոն 12.09.2017

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 00:10

Անցուդարձ 12.09.2017

Published in Անցուդարձ

Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակին նվիրված Արարում ցուցահանդեսը Հայաստանում կանցկացվի Սեպտեմբերի 15-ից: Միջազգային մակարդակի ցուցահանդես, որի այցելուները հնարավորություն կստանան ծանոթանալ աշխարհահռչակ ծովանկարչի այն աշխատանքներին, որոնք մինչեւ այդ մշտական ցուցադրություններում չեն եղել:

Սեպտեմբերի 13-ին լրանում է վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: Տնտեսության և արդյունաբերության ոլորտում աճի ինչ ցուցանիշ է գրանցվել, և խոստացած ներդրումները կատարվել են թե ոչ. մեկնաբանել է տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Խորհրդարանը շարունակում է քառօրյա նիստը: Պատգամավորների քննարկմանն է ներկայացվել Կառավարության առաջարկած մի քանի օրենսդրական նախագիծ: Գործադիրն առաջարկում է ավելի խիստ քննարկել ապաստան տրամադրելու հայցերը: Առաջարկվում է հայցի քննարկման ժամկետը 10 օրից մինչեւ 30 օր երկարացնել: Սահմանադրությամբ նախագահի լիազորությունների կրճատման պատճառով քաղաքական փախստականի կարգավիճակի տրամադրումը փոխանցվելու է լիազորված մարմնի, որը կորոշի կառավարությունը: 

Երեկ խորհրդարանում անցկացված աշխատանքային քննարկման ժամանակ ԲՀԿ առաջնորդ, Ծառուկյան խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանձնարարություններ է տվել խմբակցության պատգամավորներին: Նրանք չպետք է սահմանափակվեն միայն Ազգային ժողովի պատերի ներսում աշխատելով, նաեւ պետք է հանդիպեն տարբեր ոլորտի ներկայացուցիչների հետ, հանդես գան օրենսդրական սեփական նախաձեռնություններով: Գագիկ Ծառուկյանը խմբակցության համար սահմանել է մեկ նշաձող՝ պատգամավորների աշխատանքը պետք է առանձնանա որակով:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« September 2017 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։