Շուկայում վաճառվող և հաճախ անվտանգ թվացող պտուղ-բանջարեղենը կարող է մեծ վտանգ ներկայացնել և լինել բազմաթիվ հիվանդությունների՝ հատկապես աղիքային պատճառ: Խնդիրը՝ կոյուղաջրերը ոռոգման նպատակով օգտագործելն է: ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը այսօր անդրադարձել է Մասիսում կոյուղաջրերով ոռոգման դեպքերին և ներկայացրել է դրա հետևանքով մարդկանց առողջությանն ու բնությանը հասցվող վնասներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունը: Հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Էնդրյու Շեֆերի, Ստեֆան Վիսկոնտիի ու ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը: Նախագահը բանակցության վայրից մեկնել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Աշխարհահռչակ Ուբերտո Գուչին ու Գագիկ Ծառուկյանի հիմնադրած Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատը բարձրակարգ խմիչքի սիրահարներին են ներկայացրել իրենց համատեղ նոր արտադրանքը: Նոյ Գուչի Ռեգալ. իտալական ոճով ու հայկական ավանդույթներով երկու բացառիկ փնջերից պատրաստված կոնյակները հետայսու որակի նոր նշաձող են սահմանելու: Շնորհանդեսին ներկա են եղել Ծառուկյան և Գուչի ընտանիքների անդամները, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, արտասահմանցի հյուրեր աշխարհի տարբեր երկրներից:

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)
Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39
Էլ.փոստ.
info@kentron.tv