Items filtered by date: Ուրբաթ, 09 Փետրվարի 2018
Ուրբաթ, 09 Փետրվարի 2018 23:22

Էպիկենտրոն 09.02.2018

Published in Էպիկենտրոն

Հայաստանի բնապահպանության նախարարության և Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջև գործակցության հուշագիր ստորագրելուց հետո լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին է պատասխանել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ առաջնորդը անդրադարձել է գնաճին, խոսել է նախընտրական շրջանում իր գործընկերների կողմից ներդրումներ բերելու մասին՝ բացելով, որոշ փակագծեր: Գագիկ Ծառուկյանից լրագրողները հետաքրքրվել են նաև Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուի ու նոր սահմանադրությամբ նախատեսված վարչապետի պաշտոնի մասին:

Ուրբաթ, 09 Փետրվարի 2018 20:20

Անցուդարձ 09.02.2018

Published in Անցուդարձ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը և Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր ստորագրել են գործակցության հուշագիր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու շրջակա միջավայրի պահպանությանն ու վերականգնմանը, նաև համատեղ ուժերով լուծում տալու ոլորտի խնդիրներին: Որպես գործակցության առաջին քայլ՝ հիմնադրամը նախարարությանը 10-ը Նիվա ավտոմեքենա է նվիրաբերել: «Մեր բնությունը մեր հարստությունն է»,-ասել է Գագիկ Ծառուկյանը՝ հայտարարելով, որ այն պահպանելու գործում պատրաստ է ներդնել ոչ միայն տեխնիկական և ֆինանսական միջոցներ, այլև ներգրավվել մարդկանց, որոնք օժտված կլինեն մասնագիտական գիտելիքներով ու անհրաժեշտ փորձով:

2017 թվականի աշխատանքային գործունեությունն է ամփոփել հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա վստահեցրել է, որ կանխման աշխատանքը քրեական մարմինների համար առաջնահերթություն է: 2017-ի արդյունքներով վարույթում առկա է 6 ծանր և առանձնապես ծանր հանցագործության կանխման դեպք: Հանցագործությունների նախականխման ուղղությամբ մեր աշխատանքը էապես ակտիվացվելու է: 2017-ին մենք թիրախ ենք ընտրել նաև ապօրինի անտառահատումը: Պետությանը մեծ վնաս է պատճառվել, և աշխատանքը շարունակվելու է այդ ուղղությամբ, ձեռնարկելու ենք բոլոր միջոցները՝ պետությանը պատճառված բոլոր վնասները վերականգնելու, անտառների հնարավոր վնասումը կամ ոչնչացումը կանխելու ուղղությամբ, - ասել է Արթուր Դավթյանը:

Նրանք պահանջում էին, որպեսզի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունի Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Սակայն այսօր արդեն պարզվել է, որ խորհրդարանը ամբողջությամբ ընդունել է կառավարության ներկայացրած օրինագիծը: Մինչև քվեարկությունը փաստաբանները վաստահեցրել են, որ եթե քվեարկության արդյունքը չբավարարի նրանց պահանջը, կշարունակեն գործադուլն ու կդիմեն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ:

Ազգային Ժողովն այսօր կառավարության հրավիրած արտահերթ նիստի աշխատանքն ավարտելուց առաջ քվեարկության է դրել երեկ քննարկած նախագծերը: Դրանց թվում էր նաև աղմուկ հանած աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ն արգելելու վերաբերյալ նախագիծը: Ընդդիմադիր Ծառուկյան և Ելք խմբակցություններն այդ նախագծին դեմ են քվեարկել, սակայն Հանրապետականի և Դաշնակցության ձայների շնորհիվ այն առաջին ընթերցմամբ ընդունվել է: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ կողմ 63, դեմ 34, ձեռնպահ 0: Ընդունվել են նաև Հանրային Խորհրդի մասին նախագիծն ու փաստաբանների նկատմամբ տուգանքներ սահմանող քաղաքացիական դատավարության օրենսգրքի փոփոխությունը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։