Items filtered by date: Կիրակի, 09 Դեկտեմբերի 2018

Կոտայքի մարզի 29/29 ընտրական տեղամասում առավոտյան իր քաղաքացիական պարտքն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը քվեարկության է գնացել ընտանիքի անդամների հետ: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իր ձայնը տալիս է հանուն պետության հզորացման, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցիկ կյանքի: Գագիկ Ծառուկյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին, շեշտել՝  որքան շատ ձայն ստանա «Բարգավաճ Հայաստանը», այնքան շատ պարտավորված կլինի գործեր կատարելու:

Ուղիղ ժամը 8-ին բացվել են 6/14 եւ 6/15 ընտրատեղամասերը: Հենց սկզբից երկու տեղամասում էլ աշխուժություն է եղել: «Էպիկենտրոնի» տեսախցիկի առաջ ընտրողներն անկեղծացել են՝ քվեարկել են լավ ապագայի եւ անվտանգ սահմանների համար: Ընտրատեղամասերի նախագահներն էլ հայտնել են, որ մարդիկ քվեարկության են գալիս բարձր տրամադրությամբ:  6/14 ընտրատեղամասում ընտրողները գանգատվել են՝ քվեարկության խցիկները մութ են, տեսնելու խնդիր կա, հանձնաժողովի նախագահը վստահեցրել  է՝ քայլեր կձեռնարկեն խնդիրը վերացնելու համար: 

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։