Items filtered by date: Կիրակի, 09 Դեկտեմբերի 2018
Կիրակի, 09 Դեկտեմբերի 2018 22:00

Էպիկենտրոն 09.12.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Կիրակի, 09 Դեկտեմբերի 2018 21:32

Հանցանքի հետքով 09.12.2018

Ամբողջ աշխարհի առաջատար լրատվամիջոցները առավոտից հետևում են Հայաստանում տեղի ունեցող խորհրդարանի արտահերթ ընտրության քվեարկության ընթացքին: «Թավշյա հեղափոխության վերջին շտրիխը», «Տեստային ընտրություն», «Հեղափոխության գործընթացն ամրապնդելու փորձ». այսպես է վերնագրել և բնութագրել արտահերթ քվեարկությունը միջազգային մամուլը: Հատկանշական է նաև թուրքական լրատվամիջոցների արձագանքը,որում մասնավորապես անդրադարձ է եղել Արցախի և Հայոց ցեղասպանության մասին Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը:

Ընտրությանը մասնակցող քաղաքական մյուս ուժերի առաջնորդները ևս , ամենքն իր ընտրատեղամասում, հիմնականում ուրախ, գնացել են քաղաքացիական պարտքը տալու: Կուսակցությունների եւ դաշինքների համամասնական ցուցակի առաջին դեմքերը խոստովանել են՝ ակնկալում են, որ ընտրություններն արդար կանցնեն: Հանուն ինչպիսի Հայաստանի են քվեարկել ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչները, կպատմի Վոլոդյա Հովսեփյանը:

Երևանի 9/18 ընտրական տեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Տեխնիկական սարքը Տեր-Պետրոսյանի մատնահետքը ևս որոշ ժամանակ չի ճանաչել: ՀՀ առաջին նախագահն ասել է, որ քվեարկել է հանուն խաղաղության: Տեր-Պետրոսյանը պատասխանել է նաև մի քանի հարցի:

«ՀՀ քրեական օրենսգրքում հոդվածները հստակ սահմանված են, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանքը ներկայացված է, դատարանում ամեն ինչ պարզ կլինի»,- հայտարարել է ԱԱԾ-ան տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա անդրադարձել է նաև իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսմանը: «Մի գնահատեք այնպես, որ եթե պաշտոնյային գաղտնալսել են, ուրեմն ազգային անվտանգության սպառնալիք կա»,-ասել է Վանեցյանը: Նա ընդգծել է, որ ոչինչ չի արել, ինչից կամաչի որպես ԱԱԾ տնօրեն, ինչից կամաչի իր ընտանիքը կամ հասարակությունը:

Հայաստանի նոր խորհրդարանի ընտրությանն իրենց քաղաքացիական պարտքն են կատարել նաև Հայաստանի պետական և հոգևոր այրերը: Բոլորը միակարծիք են, որ մեր հիմնական նպատակը պետք է լինի Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը, ժողովրդավարության ավելի զարգացումն ու ամրապնդումը: ԱԱԾ-ան տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրել է, որ  ընտրակաշառքի մասին դեռևս ոչ մի տեղեկություն չունեն, բոլոր ծառայություններն աշխատում են, եթե լինի դեպք, շատ արագ կարձագանքեն:

Վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանն  ԱԺ արտահերթ ընտրություններում քվեարկել է  հանուն ազատ, երջանիկ ու հզոր Հայաստանի: Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պարտքը կատարել է Երևանի 8/16 ընտրատեղամասում, որտեղ եկել էր ընտանիքի՝ տիկնոջ և երեխաների հետ: Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել երկրի ներքին ու արտաքին օրակարգի բազմաթիվ հարցերի:

Կոտայքի մարզի 29/29 ընտրական տեղամասում առավոտյան իր քաղաքացիական պարտքն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: ԲՀԿ առաջնորդը քվեարկության է գնացել ընտանիքի անդամների հետ: Գագիկ Ծառուկյանն ասել է, որ իր ձայնը տալիս է հանուն պետության հզորացման, տնտեսության զարգացման և ժողովրդի բարեկեցիկ կյանքի: Գագիկ Ծառուկյանը նաև պատասխանել է լրագրողների հարցերին, շեշտել՝  որքան շատ ձայն ստանա «Բարգավաճ Հայաստանը», այնքան շատ պարտավորված կլինի գործեր կատարելու:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։