Items filtered by date: Երկուշաբթի, 03 Դեկտեմբերի 2018
Երկուշաբթի, 03 Դեկտեմբերի 2018 23:55

Հայելու առաջ 03.12.2018 Զոհրաբ Զոհրաբյան

Երկուշաբթի, 03 Դեկտեմբերի 2018 23:30

Հայելու առաջ 03.12.2018 Արման Սահակյան

Հաշմանդամություն ունեցող անձինք Հայաստանում ունեն բազմաթիվ խնդիրներ: Դրանց թվում ուսումնասիրողներն առանձնացնում են շենքերում հաշմանդամների տեղաշարժը: Շինությունների զգալի մասը նրանց համար շարունակում է մնալ ոչ մատչելի:  Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը ոլորտի պատասխանատուները հայտնել են նաև նրանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերը:

«Այս կառավարությանն Արցախի դեմ ինչ-որ դավադրությունների մեջ մեղադրելն առնվազն Էժան շահարկում է մանր-մունր դիվիդենտ հավաքող ուժերի կողմից»,- արարատցիների հետ հանդիպմանն ասել է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Նա խոսել է պատգամավոր Արամ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, նշել, որ պետությունից գողացած փողերն ուղղվել են բանակի զարգացմանը: 

«Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է, գործն արդեն դատարանում է: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Իրավապահները ներկայացրել են նաև պաշտոնական դիրքի չարաշահումների և յուրացումների մի քանի դեպքեր: Խոշոր յուրացումներ են բացահայտվել Գյումրու Կոնսերվատորիայում: Տնօրենը մի քանի հարյուր միլիոն դրամ է փոխանցել իր կազմակերպությանը՝ կեղծ հաշիվ-ապրաքանգրերի հիման վրա: 25 մլն դրամի վատնում էլ հայտնաբերվել է ատոմակայանում:

Երկուշաբթի, 03 Դեկտեմբերի 2018 13:24

Էպիկենտրոն 03.12.2018

Published in Էպիկենտրոն

Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, 2008թ. զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14մլն դոլար կաշառք: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողովին, ի դեմ ԱԺ նախագահի՝ տալու համաձայնություն Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Նախընտրական քարոզարշավի շրջանակում դեկտեմբերի 2-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելել է Արմավիրի մարզ: ԲՀԿ ղեկավարն Արմավիր քաղաքում արժանացել է ջերմ ընդունելության: Այնտեղ կայացած հանրահավաքից առաջ տեղի է ունեցել քայլերթ, որի ժամանակ քաղաքացիները մոտեցել են Գագիկ Ծառուկյանին, նրան դիմել խնդրանքներով և հաջողություն մաղթել դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանի արտահերթ ընտրության ժամանակ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։