Items filtered by date: Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2018

Հանրապետության հրապարակում այսօր հանդիսավոր կերպով վառվել են երկրի գլխավոր տոնածառի լույսերը: Կանաչ հսկան, որն այս տարի ամբողջությամբ փոխվել է՝ ներկայանալով միանգամայն նոր տեսքով, շքեղությամբ ու հանդերձանքով, արդեն պատրաստ է: Տոնական միջոցառմանն ընտանիքի հետ ներկա է գտնվել նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Մինչև լույսերը միացնելը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ուղերձով դիմել է ներկաներին, հայտնել, որ նախորդ Ամանորին իր պահած երազանքն իրականացրել է: Տոնական միջոցառման մանրամասներն՝ առանց մենկանաբանության:

Հայտնի են 2018 թվականի Հայաստանի  10  լավագույն մարզիկները:  Այս տարի մարզիկների ընտրությունն անցկացվել է փոփոխված  ձևաչափով: Տարվա 10 լավագույններին ընտրելու հնարավորություն են ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիներն ու սպորտային լրագրողները, այլև հավաքականների մարզիչները:

«Երևանի Նոր Տարվա տոնածառը ձեռք է բերվել մայրաքաղաքի 2800 ամյակի միջոցառումների ընթացքում տնտեսված 600 միլիան դրամ խնայողություններից», -այսօր,  պատասխանելով Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանի հարցին,  հայտարարել է քաղաքապետ Հայկ Մարությանը: Երևանի ավագանին այսօր հավաքվել էր արտահերթ նիստով: Քննարկել են ոչ միայն տոնածառի, այլև ծառայողական ավտոկայանտեղիների, մանկապարտեզների և աղբահանության վերաբերյալ հարցեր: Նիստի ուշագրավ մանրամասները Ահարոն Հայրապետյանն է ներկայացնում:

Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել: Նրանք բողոքում են նախարարությունների օպտիմալացման դեմ՝ նշելով, որ այդ մասին իրենց ոչ ոք տեղյակ չի պահել: Բողոքի ակցիայի մասնակիցները դիմում-բողոք են պատրաստել Նիկոլ Փաշինյանի անունով, երթով շարժվել դեպի կառավարություն՝ վարչապետի պաշտոնակատարին ներկայացնելու իրենց հիմնավորումները, թե ինչու նախարարությունները չպետք է փակվեն: Աշխատակիցները նշել են, որ պատրաստ են անգամ տոնական օրերին ակցիաներ և նստացույց իրականացնել, քանի որ ժամանակ չունեն՝ հունվարի 1-ից օպտիմալացում է իրականացվելու:

Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2018 13:23

Մուլտիկնիկ 21.12.2018

Published in Մուլտիկնիկ
Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2018 13:20

Անցուդարձ 21.12.2018

Published in Անցուդարձ
Ուրբաթ, 21 Դեկտեմբերի 2018 11:10

Էպիկենտրոն 21.12.2018

Published in Էպիկենտրոն

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։