Items filtered by date: Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018

Արցախի խնդրի կարգավորման հարցում որևէ փոփոխություն չկա: Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հայտնել է, որ այսօրվա կառավարությունն ամենաթափանցիկն է Արցախի խնդրի հարցում և որևէ փոփոխության դեպքում ժողովուրդը հենց իրենցից կտեղեկանա: Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Նախիջևանի հատվածում տարածքներ զիջելու՝ Ադրբեջանի հայտարարություններին: Փաշինյանը շեշտել է, որ  Նախիջևանի հատվածում ռազմավարական նախաձեռնությունը շարունակում է մնալ Հայաստանի զինված ուժերի ձեռքում: Վարչապետի պաշտոնակատարը խոսել է նաև վերջին օրերին Արցախում իրականացված կադրային փոփոխությունների մասին:

Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018 20:27

Անցուդարձ 19.12.2018

Published in Անցուդարձ

Օրեր առաջ ներկայացված Երևանի 2019թ-ի բյուջեի նախագիծը բուռն քննադատության ու տարաբնույթ մեկնաբանությունների է արժանացել: Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը նշել է, որ մայրաքաղաքի եկող տարվա բյուջեի նախագիծը սոցիալական չէ: Ներկայացված նախագծով սոցիալական ուղղվածություն ունեցող ծախսերը կրճատվել են: Ավագանու «Լույս» խմբակցությունն էլ բյուջեի նախագիծն անվանել է հետընթաց, որոշ առումներով նաև ուռճացված: Հարցի վերաբերյալ երեկ պարզաբանում է տվել Երևանի քաղաքապետի տեղակալը: Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն այսօր անդրադարձել է քննադատություններին:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կանխել է 302 հազարից ավելի հավկիթի ներկրումը մեր երկիր: Պատճառը ներկրող ընկերության` «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի կեղծարարությամբ ներկրման փորձն է եղել: Հավկիթներն առանց ժամկետի ու մակնշման են եղել, կեղտոտ: Սննդամթերք մատակարարելու համար փաստաթղթեր է կեղծել ՍՊ ընկերության տնօրենը: Խարդախությամբ հափշտակելով 1 միլիոն 700 հազար դրամ՝ նա Երեւանի երկու տուն-ինտերնատի սնունդ մատակարարելու համար փաստաթղթեր ու ստորագրություն է կեղծել: Հարուցվել է քրեական գործ: Կալանավորված ու դատապարտված 8 անձի էլ մեղադրանք է առաջադրվել` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկից փախուստի փորձ կատարելու համար: Օրվա քրեական քրոնիկոնն ու բացահայտումները` մեկ տեսանյութում:

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մեծ են դժգոհությունները բուժծառայության որակից: Մեր երկրում, 2015 թվականից սկսած, գործում է «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որին օժանդակում են Եվրամիությունն ու Եվրոպայի խորհուրդը: Իսկ Հայաստանի արդարադատության նախարարությունը շարունակում է բանտային բուժօգնության բարելավմանը միտված ծրագրերը: Կառավարությունը ստեղծել է բանտային բժշկության կենտրոն, որը կգործի 2019-ի հունվարից:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսել Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Հայաստանի արտգործնախարարությունից պարզաբանել են, որ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան: Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ:

Տոներին շատ քիչ օրեր են մնացել և «Կենտրոն» ԹՎ-ն իր հեռուստադիտողի համար մեծ անակնկալ ունի: Մոսկվայում կայացել է տարվա ամենասպասված, հումորաշատ երաժշտական երեկոն՝ «Տաշի շոուն», որն իրականություն է դարձել «Մուլտի գրուպ» կոնցեռնի ու Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Անահիտ Ծառուկյանն իր ելույթում շեշտել է, որ իրենք պատրաստ են աջակցել միջոցառման շարունակական անցկացմանը: Ցուցադրման բացառիկ իրավունքը «Կենտրոն» Թվ-ինն է: Այնպես որ մեր հեռուստաընկերությունը խոստանում է Նոր տարվա գիշերը շատ բարձր տրամադրություն ապահովել: Տեսանյութը պատմում է երեկոյի մասին, իսկ առավել մանրամասն ու հետաքիրքիր հումորային դրվագներով հայկական համերգի ռուսական մոտիվները կներկայացնենք մեր տոնական եթերում :

Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018 11:29

Էպիկենտրոն 19.12.2018

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018 11:27

Մուլտիկնիկ 19.12.2018

Published in Մուլտիկնիկ
Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։