Items filtered by date: Ուրբաթ, 14 Դեկտեմբերի 2018
Ուրբաթ, 14 Դեկտեմբերի 2018 22:20

Էպիկենտրոն 14.12.2018

 

 

Published in Էպիկենտրոն

Խնկո ապոր գրադարանում կայացել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանին նվիրված «Hello, Adam» անգլալեզու գրքի շնորհանդեսը: Գիրքը կազմված է 11 պատմվածքից, որոնցից 7-ը վերաբերում են hենց Ադամ Սահակյանին: Գրքի հեղինակ Սամվել Բիշարյանի խոսքով՝ գործն անգլերեն է գրվել ավելի շատ ընթերցողների հասանելի լինելու համար:

Ուրբաթ, 14 Դեկտեմբերի 2018 20:30

Անցուդարձ 14.12.2018

Published in Անցուդարձ

Ագրարա-գյուղացիական միավորման նախագահն ամփոփել է գյուղատնտեսական տարին: Միսը գինը կգցի միայն 3-ից 5 տարի հետո, երբ գլխաքանակի թիվը կավելանա: Հրաչ Բերբերյանը խոսել է նաեւ հողագործության խնդիրներից. նվազել են ցանքատարածությունները, եւ Հայաստանում արտադրվել է 400 հազար տոննայով պակաս բանջարեղեն՝ նախորդ տարվա համեմատ: Գյուղացին նաեւ բերքն իրացնելու խնդիր ունի: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբն այցելել է Մրգաշեն, որտեղ եղել էր մեկ ամիս առաջ եւ լուսաբանել Հովսեփյանների՝ խնձորի արկղերով լի պահեստը: Գյուղացին այսօր էլ չի կարողանում բերքն իրացնել: Հազիվ կարողանում են արկղերով, քիչ-քիչ վաճառել Երեւանում:

Հայաստանի նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը չկալանավորվեց: Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակել է վճիռը, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գևորգյանին 2 ամսով կալանավորելու` Հատուկ Քննչական Ծառայության միջնորդությունը մերժվել է: Արմեն Գևորգյանը դատավճիռը համարել է արդար: Այս որոշմամբ, սակայն, գործն ավարտված չէ: Գևորգյանին մեղադրում են Մարտի 1-ի գործի շրջանակում: Նրան վերագրվում է 4 ծանր հանցագործություն, որոնք վերաբերում են արդարադատությանը խոչընդոտելուն, սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելուն, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելուն և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելուն:

Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն այսօր ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով՝ նա նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն: Արցախի պաշտպանության նախարար է նշանակվել գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը: Նրա փոխարեն էլ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը:

Կենդանաբանական այգու դիմաց կրկին բողոքի ակցիա է անցկացվել: Այգու նախկին և ներկա աշխատակիցներն ու կենդանասերները պահանջում են տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը: Ըստ նրանց՝ կոկորդիլոսի, զեբրի և բեզոարյան այծի անկումը սխալ կառավարման հետևանք է: Այգու աշխատակիցներին այսօր թույլ չեն տվել մասնակցել Կենդանաբանական այգու դիմաց անցկացվող բողոքի ակցիային, սպառնալով, որ աշխատանքից կազատեն: Տնօրենի հեռացման պահանջով նրանք նամակ են պատրաստել, որը ներկայացնելու են Երևանի քաղաքապետին:

Մարդու Իրավունքների պաշտպանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ Հայաստանի Հանրապետության Պրոբացիայի պետական ծառայության գործունեության մշտադիտարկման մասին: Օմբուդսմենը գտնում է, որ դեռևս 2 տարի առաջ Հայաստանում ներդրված պրոբացիայի ինստիտուտը պետք է կատարելագործվի և դրա համար անհրաժեշտ են հրատապ փոփոխություններ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։