Items filtered by date: Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018

 Շոուն շուտով հանրությանը էլ չի բավարարելու 

 

Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018 22:20

Էպիկենտրոն 12.12.2018

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018 20:15

Անցուդարձ 12.12.2018

Published in Անցուդարձ

Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան ներկայացնող բռնցքամարտիկներն արդյունավետ ուսումնամարզական հավաք են անցկացրել Ռոստովում, որտեղ համատեղ մարզվել են Ռոստովի, Լուգանսի և Դոնեցկի մարզադպրոցները ներկայացնող բռնցքամարտիկների հետ: Տասնօրյա հավաքից հետո կաշվե ձեռնոցի հայ պատվիրակներն ուժերն են փորձել նաև միջազգային մրցաշարի շրջանակում: Հայ բռցնքամարտիկների մասնակցությամբ մրցաշարին տեղում հետևել է նաև մեր նկարահանող խումբը:

Դեկտեմբերի 15-ին կկայանա Հայաստանի նկարիչների միության հերթական համագումարը: Որոշ նկարիչներ մտահոգ են միությունում տիրող վիճակից, փոփոխություններ են ակնկալում թե՛ միության կազմում, թե՛ մտածելակերպում: Նկարիչների միությունում սերնդափոխությանը դեմ չէ նաև գործող նախագահ Կարեն Աղամյանը: 

Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանն իր բարերար ընկերոջ հետ պատրաստ է 6 մլն դոլար փոխանցել պետությանը՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար: Տարածած հայտարարության մեջ Վաչագան Ղազարյանը ներկայացրել է իր մոտից հայտնաբերված դրամական միջոցների ծագման աղբյուրները: Նշենք նաև, որ դատարանն այսօր մերժել է Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու պաշտպանի միջնորդությունը:

«Սասնա ծռեր» խմբի գործով տուժող Յուրի Տեփանոսյանի հայրը դատարանի որոշմամբ հեռացվել է գործի վարույթից: Դատարանը Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդ է ճանաչել նրա այրուն: Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործի սկզբից Յուրի Տեփանոսյանի իրավահաջորդը եղել է նրա այրին: ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը պնդում է, որ իր որդուն ոստիկաններն են սպանել, իսկ մահացած ոստիկանի այրին համոզված է, որ ամուսնուն սպանել են «Սասնա ծռեր» խմբի անդամները: Նախորդ դատական նիստին դատարանը Վահրամ Տեփանոսյանին իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը բավարարել էր` տեղյակ չլինելով ընտանիքում եղած հակասության ու անհամաձայնության մասին:

«Եվրամիությունը պատրաստ է ոչ միայն շարունակել, այլև  ընդլայնել Հայաստանին ցուցաբերվող օժանդակությունն՝  արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար»,-հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին  Սվիտալսկին իր ելույթում նախ անդրադարձել է Հայաստանում անցկացված  Խորհրդարանի արտահերթ ընտրությանը: Նրա գնահատմամբ՝ դեկտեմբերի 9-ի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լավագույնն էին, և հիմա բացվում է համատեղ աշխատանքի նոր էջ: Ինչ վերաբերում է ծրագրին, կազմվել է  աննախադեպ  մի զեկույց , որը ընդգրկել է  2008-2018թթ-ին վատ վերաբերմունքի գործերով համապարփակ ուսումնասիրությունը:

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ: Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գրիգորյանի պաշտպանների՝ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Պաշտպաններից Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ Մանվել Գրիգորյանը դատարան չի եկել, առողջական խնդիրներ ունի, երեկ ինքնազգացողությունը վատացել է, շաքարը՝ բարձրացել: Պաշտանները դժգոհ են արդարադատությունից, գնալու են դատական ատյաններով, Մանվել Գրիգորյանի հետ համաձայնության գալու դեպքում կդիմեն Վճռաբեկ, ապա՝ Եվրոպական դատարան:

Չորեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2018 16:30

Մուլտիկնիկ 12.12.2018

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« December 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31            

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։