Items filtered by date: Ուրբաթ, 17 Մայիսի 2019

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներն աշխատանքային այցով Արցախում են: Նրանք հանդիպել են խորհրդարանի փոխնախագահի հետ, խոսել հայկական երկու պետությունների քաղաքային ու արտխորհրդարանական ուժերի գործակցության կարևորության մասին: Ավագանու ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպել են նաև Ստեփանակերտի քաղաքապետի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Իսկ աշխատանքային այցը նրանք կամփոփեն սահմանային դիրքերում: Խմբակցության ներկայացուցիչները կարևոր են համարել այցը՝ նշելով, որ հետհեղափոխական Հայաստանի քաղաքային իշխանության ոչ մի ուժ դեռ Արցախում չէր եղել և «Բարգավաճ Հայաստանն» առաջինն արեց ձիով քայլը:

Հայաստանում բամբակի արտադրության հարուստ ավանդույթները վերականգնելուն ուղղված խոշորամասշտաբ նախագիծը լայն թափով շարունակվում է: «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի և սիրիական «Սաբաղ գրուպ» ընկերության վարչական կազմի նախագահ Ամար Սաբաղից հետո Արաքս գետի հարակից դաշտեր է այցելել նախագծի մյուս գործընկերը՝ գերմանական «Սիանո» ընկերության գլխավոր տնօրեն Բասսամ Արաբը, հետևել բամբակի արտադրության գործընթացին: Տեքստիլ արդյունաբերությամբ զբաղվող գերմանական հայտնի ընկերության ղեկավարը ուսումնասիրել է հողի որակն ու ընդգծել, որ տարածքն իսկապես բարենպաստ է բամբակի աճեցման համար: Նա հայտնել է, որ աշխատանքների հաջող ընթացքի դեպքում արտադրության ծավալներն ու աշխատատեղերը կարող են բազմապատկվել: Բասսամ Արաբը նաև նշել է, որ Գագիկ Ծառուկյանի ջանքերով կյանքի կոչվող հավակնոտ ծրագիրը նպաստելու է Հայաստանի տնտեսության զարգացմանը:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։