Items filtered by date: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019

Շարունակվել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դռնբաց դատական նիստը: Դատարանի դիմաց այսօր ևս անցկացվել է բողոքի ակցիա՝ հանուն և ընդդեմ 2-րդ նախագահի: Ռոբերտ Քոչարյանը դատարանում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Մարտի 1-ի 10-ը սպանությունների մասին: «Առնվազն 7 սպանություն արվել է այլ անձանց կողմից, ո՛չ ոստիկանների և ո՛չ էլ՝ բանակի»,- հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը: Դատական նիստին ներկա կլինեն նաև Արցախի գործող և նախկին նախագահները: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը չի բացառել, որ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատարան կներկայանան վաղը: Նիստի մանրամասները՝ տեսանյութում:

Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019 21:07

Էպիկենտրոն 15.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Չորեքշաբթի, 15 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 15.05.2019

Published in Անցուդարձ

Ընտանիքի միջազգային օրը Հայաստանում դիմավորում են ամուսնությունների և ամուսնալուծությունների թվի դրական դինամիկայով: Ոլորտն ուսումնասիրող մասնագետներն այսօր ներկայացրել են ընտանեկան խնդիրների վիճակագրությունը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը ներկայացրել է ընտանիքների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված պետական քայլերը:

Աշխատանքային գործունեության առաջին ամիսներն է ամփոփել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Դեսպանն ասել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ամերիկյան բիզնեսը կայուն հետաքրքրություն է ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ՝ հատկապես հիդրոէներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, մանրածախ առևտրի և գյուղատնտեսության ոլորտներում: Այնուամենայնիվ, մեր տնտեսական հարաբերություններում դեռ շատ է չիրացված ներուժը: Լրագրողների հետ զրույցում Լին Թրեյսին նշել է, որ տեղեկություն չունի սպասվող հայ-ամերիկյան բարձր մակարդակով փոխադարձ այցերի մասին: Սակայն, հիշեցրել է անցած շաբաթ այստեղ գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի խոսքը՝ հայ-ամերիկյան հարաբերությունների խորությունը փոխադարձ այցերով չի գնահատվում:

Կառավարության աջակցությամբ այսօր մեկնարկել է «Աշխատիր Հայաստանում» ծրագիրը: Դրա նպատակն է մեր երկրում գործազրկության նվազեցումը հատկապես երիտասարդների շրջանում: Ե՞րբ է գործարկվելու ծրագիրը: Դեռ ժամկետներ չեն նշվում, հստակ չէ նաև, թե մոտավոր հաշվարկով՝ ինչքանով է կրճատվելու գործազրկությունը ծրագրի շնորհիվ:

«Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ԼՂՀ ներկա և նախկին նախագահների խնդրանքը մարդասիրության ժեստ է»,- այսօր Երևանում հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա այս հայտարարությունն արել է Հայաստանի Խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո: Հայկական 2 հանրապետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները ամփոփել են Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի աշխատանքները: Արարատ Միրզոյանը նշել է, որ գոհ է հանդիպման արդյունքներից ու մեծ բավականություն է ստացել քննարկումներից: Նրա խոսքով այժմ 2 երկրների խորդհրդարանականներն առավել հստակ պատկերացումներ ունեն, թե ինչպիսի շեշտադրումներ պետք է արվեն բազմաթիվ միջազգային հարթակներում։

Կենդանաբանական այգու ճակատագրով մտահոգներն այսօր հերթական անգամ հավաքվել են քաղաքապետարանի մոտ: Քաղաքային իշխանությունը նրանց առաջարկել է չորս հոգանոց խումբ կազմել ու բարձրանալ քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանի մոտ: Փոխքաղաքապետը մոտ երկու ժամ նրանց լսել է, պատասխանել բոլոր հարցերին: Ակցիայի մասնակիցները հետաքրքրվել են, թե ինչ արդյունք են տվել այգում անցկացված ստուգումները: Վիրաբյանը տեղեկացրել է, որ նախաքննական մարմնին չխանգարալու համար առայժմ ստուգումների մասին չեն կարող բարձրաձայնել: Վիրաբյանը նաև խոսել է Ռուբեն Խաչատրյանի հնարավոր պաշտոնանակության մասին:

«Եթե մոտակա ժամանակներն իմ իրավասության տակ գտնվող բաժինների աշխատակիցների աշխատավարձերը չբարձրանան, ժամը 6-ին նրանց տուն եմ ուղարկելու»,-քաղաքապետարանում հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Գլխավոր ճարտարապետը զարմացած է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելու շուրջ առաջացած աղմուկից ու տարաբնույթ մեկնաբանություններից: Ըստ նրա՝ գործը մի քանի անգամ ավելացել է, աշխատավարձերը մնացել են նույնը, իսկ քաղաքապետի վարձարությունը բարձրացած տարբերակով համարժեք է շարքային ծրագրավորողի աշխատավարձին: Գլխավոր ճարտարապետը տեղեկացրել է նաև, որ եկող տարվա սկզբից Աջափնյակում կսկսվի մետրոյի նոր կայարանի շինարարությունը: Նորքի զանգվածից կենտրոն ուղևորահոսքը թեթևացնելու համար էլ կկառուցվի ճոպանուղի:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։