Items filtered by date: Շաբաթ, 13 Ապրիլի 2019
Շաբաթ, 13 Ապրիլի 2019 21:30

Ես կամ 13.04.2019 Ամփոփիչ

Published in Ես կամ
Շաբաթ, 13 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 13.04.2019

Published in Անցուդարձ
Շաբաթ, 13 Ապրիլի 2019 20:30

Էպիկենտրոն 13.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում իրավիճակն առավոտից պայթյունավտանգ է եղել: Համայնքի բնակիչները փակել են Երևան-Գյումրի երկաթգիծը՝ պահանջելով համայնքի ղեկավարի հրաժարականը: Իրավիճակը գյուղում լարվել է երեկ, երբ դպրոցում միմյանց հետ վիճել են գյուղապետի թիմակիցներն ու հակառակորդները: Վեճը շարունակվել է այսօր, կրքերն այնքան են թեժացել, որ գյուղապետի թոռը կրակել է համագյուղացիների ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել է 6 բնակիչ: Նրանցից 5-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից, մյուսի վիճակը կայուն ծանր է: Միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է երկու անձ, նրանցից մեկը գյուղապետի թոռն է: Ավելի ուշ Զարթոնք է գնացել Պետական վերահսկողական ծառայության պետը: Դավիթ Սանասարյանը նախ զրուցել է երկաթգիծը փակած բնակիչների հետ, այնուհետև հանդիպել համայնքապետին: Պարույր Սարգսյանը հայտարարել է, որ իր անելիքների մասին կհայտարարի երկուշաբթի: Գյուղացիները դադարեցրել են ակցիան՝ որոշելով սպասել նրա հայտարարությանը:

Հայաստանը հերթական ոսկե մեդալն է նվաճել Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայոց եռագույնի ներքո այս անգամ չեմպիոնական տիտղոս է նվաճել աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, ով անգերազանցելի էր 109 կգ քաշայինների պայքարում: Փայլուն մրցելույթից հետո մարզիկը պատմել է իր զգացողությունների մասին, նշել, որ իր հաղթանակը նաև ամբողջ հայ ժողովրդի հաղթանակն է:

«Ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, անկախ դատական համակարգի կայացումը, հակակոռուպցիոն ինստիտուտների հիմնադրումն ու ուժեղացումն այն առանցքային ոլորտներն են, որտեղ մենք Եվրոպայի խորհրդի աջակցության կարիքն ունենք»,- Եվրախորհրդի խորհրդարանական վեhաժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ելույթը նվիրված էր Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Արցախի հիմնահարցին, կոչ էր միջազգային հանրությանը: Վարչապետի ելույթն անարձագանք չմնաց Ադրբեջանում: Հասմիկ Օհանյանն է լսել վերլուծաբանների գնահատականները:

Նախկին խորհրդային միության երկրներում իր ձևաչափով առաջին անգամ Երևանում կանցկացվի փաստաբանական գրասենյակների ցուցահանդես: ARMLEGAL EXPO-ն կազմակերպել է Հայաստանի փաստաբանների պալատը: Ցուցահանդեսին մասնակցելու հայտ է ներկայացրել 40-ից ավելի փաստաբանական գրասենյակ, այդ թվում՝ ֆրանսիացի փաստաբաններ: Նախաձեռնության նպատակն է նպաստել հանրային իրավագիտակցության բարձրացմանը և իրավական մշակույթի ձևավորմանը: Ցուցահանդեսը տեղի կունենա ապրիլի 23-ին՝ «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում:

Հայաստանից, Վրաստանից, Իտալիայից ու Իսպանիայից բազմաթիվ երիտասարդներ հավաքվել են Երևանում` միջազգային բիզնես-ֆորումին մասնակցելու համար: Ծրագիրն օգնում է սկսնակ ձեռներեցներին առաջ շարժվել բիզնես-միջավայրում և հետևել հաջողակների փորձին: Տարվա ընթացքում մի քանի անգամ կկազմակերպվեն դասընթացներ և հանդիպումներ հայտնի գործարարների հետ թե՛ Հայաստանում, թե՛ մասնակից մյուս երկրներում:

Արդեն երկու ամիս է` հայ ականազերծողների խումբը Սիրիայում է: Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը՝ ընդհանուր 83 հոգի, մեկնել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա: Մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում՝ մարտի 7-ին, տեղի է ունեցել ականային պատահար, որի հետևանքով հայ սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է, այնուհետև տեղափոխվելՄոսկվա: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից տեղեկացրել են, որ այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, և մոտ օրերս կվերադառնա Հայաստան: Ո՞րն է եղել ականի պայթյունի պատճառը՝ մասնագիտական անզգուշություն, թե՞ ականային վտանգի ոչ պատշաճ իրազեկում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։