Items filtered by date: Չորեքշաբթի, 06 Մարտի 2019
Չորեքշաբթի, 06 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 06.03.2019

Published in Անցուդարձ

Հայաստանում կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը: Մարտի 11-ից ապրիլի 12-ը մեր երկրում կանցկացվի ֆիլմերի և թատերական ներկայացումների ցուցադրություն, գիտությանը և գաստրոնոմիային նվիրված միջոցառումներ: Երիտասարդների շրջանում էլ կանցկացվի ֆրանսերենի գրավոր մրցույթ: Լավագույնները կստանան մրցանակներ, այդ թվում Ֆրանսիայում լեզուն կատարելագործելու հնարավորություն:

«Սասնա ծռերի» գործով դատական նիստն այսօր դռնփակ է ընթացել: Դատավոր Պետրոս Մակյանը սանկցիա է կիրառել նախորդ նիստի ընթացքում գրանցված միջադեպի մասնակիցների նկատմամբ: Պաշտպանական կողմը միջնորդել է նորից դռնբաց անել նիստերը, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը՝ հաշվի առնելով նախորդ դառը փորձերը: Սասնա ծռերի հարազատներն այդ ընթացքում դրսում են եղել: Դատարանը լսել են Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, որի հարցաքննությունը նախորդ անգամ կիսատ էր մնացել: Հարցաքննվել են ևս չորս հոգի, այդ թվում՝ շտապ օգնության բժիշկն ու ոստիկանության օպերատորը: Միայն բժիշկն է կողմ եղել խմբի անդամների հանդեպ համաներում կիրառելուն:

Գազավորված ըմպելիքների թանկացումը կունենա խիստ բացասական տնտեսական էֆեկտ: Այս մասին ահազանգում են ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները: Ապրանքների գները կթանկանան, աշխատատեղերի կրճատումներ կլինեն:Հիշեցենենք, որ շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ակցիզային հարկով հարկել 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները: Դրանք են գազավորված ջրերը, շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ, և այլ ոչ ալկոհոլային խմիչքները:

Հանրության լայն շրջանակներին առավելապես «Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսի էր հրավիրել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Հարությունյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնք իրականությանը չեն համապատասխանում և անհեթեթություն են: Մանրամասները՝ տեսանյութում:

Ազգային ժողովն ընդունել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի` Կրթության մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծը: Այսպիսով, ուսանողներն իրենց ուսման վարձը կարող են տալ ամիս-ամիս, այլ ոչ թե կիսամյակ-կիսամյակ կտրվածքով: Երկրորդ ընթերցմամբ էլ ընդունվել է «Լուսավոր Հայաստանի»` սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքում փոփոխությունների առաջարկը: Ծառայությունից խուսափած եւ երկրից դուրս գտնվող քաղաքացիները, որոնց 27 տարին լրանում է մինչեւ այս տարվա մարտի 1-ը, կարող են վերադառնալ, վճարել պարտադիր զինծառայությունից ազատվելու համար սահմանված վճարը եւ ազատվել քրեական հետապնդումից: ԱԺ նախագահն էլ քաղաքական ուժերին հրավիրել է սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ:

Բրյուսելում ավարտվել են Նիկոլ Փաշինյանի բարձր մակարդակի բանակցությունները Եվրոպական Միության ղեկավարության հետ: Երեկ Հայաստանի վարչապետը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ: «Եվրոպական հանձնաժողովը կողմ է Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցությունները սկսելուն, ինչքան հնարավոր է շուտ: Մենք ուզում ենք, որ ավելի շատ հայեր ճամփորդեն ԵՄ և հակառակը»,- հայտարարել է Ժան Կլոդ Յունկերը: Տեղի է ունեցել նաև մամուլի ասուլիս : Հայաստանի վարչապետը, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ առաջիկա հանդիպման մասին, ասել է. «Մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին»:

Թեմա, որը մամուլում հայտնվեց մոտ մեկ շաբաթ առաջ և մեծ աղմուկ բարձրացրեց: Հայկական դպրոցներում հայտնվել են ադրբեջանցի հեղինակների գրքեր: Եվ հայտնվել են ոչ թե վերջերս, այլ դեռևս 11 տարի առաջ: Պարզվում է նաև, որ ադրբեջանցի գրողների ժողովածուները նպատակ են ունեցել կրթօջախներում հանդուրժողականություն քարոզել: Պարզ չէ , սակայն, արդյոք հայ հեղինակների պատմվածքները հայտնվել են Ադրբեջանի դպրոցներում նույն սկզբունքով: Խնդիրն ունի մի քանի կողմ, որոնք գրեթե միաձայն հրաժարվում են հրապարակայնորեն պարզաբանում տալ: Ինչպե՞ս ադրբեջանցի հեղինակներ Արզու Սոլթանի, Հիքմեթ Այդինօղլուի և Իռադա Սայայի պատմվածքները հայտնվեցին հայ ուսուցիչների օժանդակ նյութերի ցանկում, ո՞վ է նախաձեռնել հանդուրժողականության քարոզը, և ի՞նչու են պատասխանատու չինովնիկները խուսափում մեկնաբանությունից. Աիդա Կարապետյանի հետաքննությունը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։