Items filtered by date: Երեքշաբթի, 12 Մարտի 2019
Երեքշաբթի, 12 Մարտի 2019 22:15

Էպիկենտրոն 12.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Գուցե ինչ-որ պահի հաջողվի անցնել ԵԱՏՄ շրջանակում միասնական արժույթի, բայց առաջիկայում նման հեռանկարի մասին խոսելը վաղ է»,- Ազգային ժողովում Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովին կից աշխատանքային խմբի անդրանիկ նիստին ասել է հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Գիտափորձագիտական խորհուրդը համախմբել է տնտեսագետների ու փորձագետների, որոնց հետ համատեղ հանձնաժողովը կփորձի գտնել ԵԱՏՄ-ում Հայաստանի խնդիրների չեզոքացման հնարավորությունները։

Երեքշաբթի, 12 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 12.03.2019

Published in Անցուդարձ

Հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում այսօր անցկացվել է Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողով: Երկու երկրների գործարարները քննարկել են հնարավոր գործակցության, արտահանման, ներմուծման, Հայաստանում նոր ներդրումներ ներգրավելու վերաբերյալ հարցեր: Հայաստան-Բուլղարիա գործարար համաժողովին ներկա էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը, Բուլղարիայի տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի նախարարը, ինչպես նաև տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ:

Քաղաքագիտական և փորձագիտական հանրությունը շարունակում է քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը: Ի՞նչ է սպասվում համանախագահների հայտարարություններից հետո, ի՞նչ ակնկալել Փաշինյան- Ալիև առաջիկայում նախատեսված հանդիպումից: Մինսկի խմբի հայտարարությանն արձագանքել են նաև Արցախի արտաքին գործերի նախարարությունից: «Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցաբերում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը»,- ասել է նախարարության ներկայացուցիչը:

Երևանում անցկացվել է ՆԱՏՕ-ի գործընկերությունների գնահատմանը նվիրված քննարկում, որի ընթացքում ելույթ է ունեցել Կառույցի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը: Նա խոսել է Հայաստանի հետ գործակցության հեռանկարներից, հայտնել, որ այն միտված է տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը: Քննարկվել են նաև ահաբեկչությունների դեմ համատեղ պայքարի հնարավորությունները:

Արարատի մարզի Ավշար համայնքում մեծից փոքր պահանջել են դպրոցի նորանշանակ տնօրենի հրաժարականը: Բողոքողները վրդովմունքով նշել են, որ դեռ երեկ նշանակված տնօրենը աշխատանքից ազատել է փոխտնօրենին ու պատրաստվում է ազատել ևս հինգ հոգու: Տնօրեն Հերմինե Անդրեասյանն էլ  հայտնել է, որ ոչ ոքի չի ազատել ու չի էլ պատրաստվում, ընդամենը վստահության մթնոլորտում աշխատելու ցանկություն է հայտնել: Ով ումից է փորձել ազատվել, և ի վերջո հրաժարական տվե՞ց, թե՞ ոչ նորանշանակ տնօրենը՝ կպատմի Աիդա Կարապետյանը:


Վաղը խորհրդարանի արտահերթ նիստում կքննարկվի աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրենքում փոփոխություններ անելու նախագիծը: Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն է տվել նախագծին: Օրինագծով թույլատրվում է մինչեւ նախորդ տարեվերջ գնված աջ ղեկով մեքենաները Հայաստան ներմուծել մինչեւ այս տարվա մայիսի 1-ը: Օրինագծի հիմնական զեկուցող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը խոսել է նաեւ Յութուբը հայաֆիկացնելու եւ դրանից եկամուտ ունեցող հայաստանցիների համար հնարավոր հարկային շեմ սահմանելու մասին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ: Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել ևս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը»: Արցախի նախագահ Բակո Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը նպաստելու է համազգային օրակարգի ձևավորմանը:

Բռնցքամարտի Հայկական Ազգային ֆեդերացիան հերթական աջակցությունն է ցուցաբերել բռնցքամարտի մարզադպրոցներին: Հովհաննես Հովսեփյանի գլխավորած ֆեդերացիան այս անգամ բռնցքամարտի տարատեսակ մարզագույք է հատկացրել Աշտարակի, Հրազդանի և Իջևանի մարզադպրոցներին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։