Items filtered by date: Ուրբաթ, 02 Մարտի 2018
Ուրբաթ, 02 Մարտի 2018 23:36

Պառլամենտ 02.03.2018

Published in Պառլամենտ
Ուրբաթ, 02 Մարտի 2018 19:30

Առողջարան 02.03.2018

Published in Առողջարան
Ուրբաթ, 02 Մարտի 2018 19:30

Մուլտիկնիկ 02.03.2018

Published in Մուլտիկնիկ

Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում մշակույթի նախարարը, Երևանի քաղաքապետը և արվեստասեր հասարակությունըայսօր վերջին հրաժեշտն են  տվել  փետրվարի 28-ին, 81 տարեկանում կյանքից հեռացած  կինոռժիսոր Ալբերտ Մկրտչյանին: ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ավանդը հայ կինոյում անգնահատելի է, կորուստը մեծ,-ասել են նրա ընկերներն ու դերասանները:

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին: ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ` արձանագրությունները փաստացի արձանագրում էին, որ Հայաստանը ճանաչում է Թուրքիայի հետ ունեցած ներկա սահմանը և հրաժարվում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: Իսկ դա այն է, ինչին ձգտել և ձգտում է Անկարան: Դաշնակցությունը ողջունում է արձանագրությունների չեղյալ հայտարարելու մասին որոշումը:

Այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Արդեն կայացել է երկու երկրների վարչապետների հանդիպումը: Հայաստանի և Վրաստանի վարչապետները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև գործակցության մակարդակի առնչությամբ: Թեև տնտեսական հարաբերությունում այս տարի բավական մեծ աճ է գրանցվել, սակայն ներուժը մեծ է: Երկու երկրների կառավարությունների ղեկավարների ու ընդլայնված բանակցությունների մանրամասները՝ տեսանյութում:

 Նրան է ընտրել 90 պատգամավոր, դեմ է քվեարկել 10-ը, մեկ քվեաթերթիկ էլ համարվել է անվավեր: Նախագահի ընտրությանը մասնակցել է 101 պատգամավոր: Արդեն ընտրված նախագահը՝ Արմեն Սարգսյանը պաշտոնը ստանձնելու է ԱԺ հատուկ նիստում, որը կգումարվի ապրիլի 9-ին: Ընտրության արդյունքը հայտնելուց հետո Արմեն Սարգսյանը ելույթ է ունեցել, որից հետո Ազգային ժողովի պատգամավորները քննարկել են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին օրենքի նախագիծը: Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ահազանգել է, որ հաշմանդամություն ունեցող անձինք ընտրատեղամասերի մատչելիության առումով խնդիրներ ունեն:

Այսօրվանից ուժի մեջ է մտել Առողջապահության նախարարության որոշումը, որի համաձայն որոշ դեղեր գնելու համար դեղատոմս է անհրաժեշտ: Դեղերի շարքում հակաբորբոքային միջոցներն են, հակաբիոտիկները, հորմոնալ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղերը: Հարց է, թե կառավարությունը ինչպես է հսկելու քաղաքացին դեղը դեղատոմոսով է գնում թե ոչ: Ինչ է անելու Ազգային ժողովի բժիշկը, եթե օրինակ պատգամավորներից մեկի ինքնազգացողությունը վատանա:

Փհենչանի ձմեռային  օլիմպիական խաղերում հայ դահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ պատահածը լայն քննարկումների առիթ էր դարձել: Կարապետյանը դահուկասպորտի ֆեդերացիային մեղադրում էր իրեն մարզագույք չտրամադրելու և իր նկատմամբ բացասական վերաբերմունքի համար: Ֆեդերացիայի պատասխանատուներն էլ իրենց հերթին հերքում էին այդ ամենը: Քանի որ կատարվածը  ստվեր էր գցում հայկական սպորտի վրա, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել էր Փհենչանից մեր  պատվիրակության  վերադառնալուց հետո անմիջապես  մանրակրկիտ ուսումնասիրել խնդիրն ու պարզել մեղավորներին: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը լսումներ էին  կազմակերպել, որին մասնակցել են  դահուկասպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչներն ու լրագրողներ: Նախարար Ռոստոմյանը ՀԱՕԿ-ի և սպորտի նախարարության անունից հորդորել է լուծարել հավաքականը և ձևավորել ավելի առողջ ու մրցունակ թիմ:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2018 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։