«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մարզային այցելությունները շարունակվում են: Արարատի մարզի Վեդի քաղաքում Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ, անդրադարձել այս օրերին ժողովրդին հուզող հիմնական խնդիրներին, ներկայացրել դրանց լուծման վերաբերյալ իր տեսլականները: ԲՀԿ Վեդիի ակտիվը նաև հարցեր է ուղղել կուսակցության առաջնորդին: «Համավարակի առաջացրած դժվարությունները, մարդկանց առջև ծառացած խնդիրները հաշվի առնելով՝ պետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին»,- հայտարարել է Գագիկ Ծառուկյանն՝ ընդգծելով, որ ժողովուրդը և պետությունը փորձադաշտ չեն: