ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վրա վետո դնելը Միացյալ Նահանգների հետ Թուրքիայի վարած անդրկուլիսյան բանակցությունների արդյունք է: Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ անդրկուլիսյան բանակցությունների գագաթնակետը Թրամփ-Էրդողան վաշինգտոնյան հանդիպումն էր, որի արդյունքում տեղի ունեցավ հերթական գործարքը: Արևելագետը պատահական չի համարում, որ հանդիպմանը ներկա է եղել նաև Սենատոր Գրեհեմը: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեն Հայաստանն ու ամերիկահայ համայնքը ստեղծված իրավիճակում: