Օրվա երկրորդ կեսին խորհրդարան են ներկայացել կառավարության անդամները` վարչապետի գլխավորությամբ: Գործադիրի անդամներին հարց ուղղելու համար գրանցվել է 47 պատգամավոր: Հարցերի մի մասը վերաբերել են Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ԵԱՏՄ ղեկավարների հետ վարչապետի հայտնի սելֆիին, Փաշինյան-Պուտին հանդիպմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումներից երկուստեք բավարարված լինելու հանգամանքը: Խորհրդարանում նաև անդրադարձել են հարցին, թե արդյոք ձմռան ամիսներին գազի գինը կբարձրանա՞: