Հանրապետության մի շարք զորամասերում արդեն մի քանի օր է սնունդը մասնավոր ընկերությունն է մատակարարում։ Սա բանակում նոր պիլոտային ծրագիր է՝ 3 տարի ժամկետով։ Ծրագրի նպատակը սննդի որակը բարձրացնելն է։ Այսուհետ զինվորները կզբաղվեն զուտ ծառայությամբ։ Սննդի որակին, սանիտարահիգիենիկ նորմերին ՊՆ-ն է հետևում։ Եթե ծրագիրը հաջողվի, այն նաև մյուս զորամասերում կկիրառվի։