Items filtered by date: Շաբաթ, 14 Մարտի 2020
Շաբաթ, 14 Մարտի 2020 19:10

Էպիկենտրոն 14.03.2020

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 14 Մարտի 2020 18:10

Անցուդարձ 14.03.2020

Published in Անցուդարձ

Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18-ի: Ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրական թեստով պացիենտներից 11-ը կապված են Էջմիածնի հայտնի նշանդրեքի դեպքի հետ:«Մեկուսացված է մոտ 200 մարդ, բայց 100%-ով վստահություն ունենալ չի կարելի, և այս առումով մենք ամենառիսկայինը համարում ենք Էջմիածին քաղաքը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նաև տեղեկացրել է, որ իր և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի թեստերի պատասխանները եղել են բացասական:

Այս օրերին, երբ գրեթե ամբողջ աշխարհում լրահոսը հեղեղված է կորոնավիրուսի վարակի մասին նորություններով, մեր այս պատմությունը միգուցե մի փոքր կթեթևացնի այն: Երբևէ կպատկերացնեի՞ք, որ Ճապոնիայում կարող եք պատահաբար հանդիպել մարդու, որն իր որդուն հայկական անունով կկոչի:Պարզվում է՝ այո, կա՛: Այս պատմության հերոսը 15 -ամյա Ահարոնն է: Նրա մայրը որդուն կոչել է Հայաստանից Ահարոն անունով գործընկերոջ պատվին: Ճիշտ է, անունը ծագումնաբանությամբ եբրայերեն է, բայց հազարամյակների ընթացքում այնքան է տարածվել, որ նաև հայ տղամարդու անուն է համարվում: Մեր գործընկեր Հայկ Նավասարդյանն է Ճապոնիայում փորփրել գեղեցիկ պատմությունը:

Համաշխարհային տնտեսական շուկայի վրա կորոնավիրուսի ազդեցություն, նավթի գների անկում, հնարավոր գնաճ, տնտեսական մարտահրավերներ: Տնտեսագետ Կարեն Սարգսյանի կարծիքով՝ պետք է պատրաստ լինել բոլոր իրավիճակներին: Ըստ նրա` նոր կորոնավիրուսի հետևանքով յուրահատուկ ճգնաժամ է առաջացել, երբ ստեղծված իրավիճակն ազդում է և՛ առաջարկի, և՛ պահանջարկի վրա:

Պանդեմիայի ընթացքում ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն մեր երկրում: Կորոնավիրուսը հաղթահարելու մեխանիզմներ են ներկայացրել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Հաշվի առնելով այն, որ տարբեր ոլորտներում գործող բիզնեսները, միևնույն է, տուժելու են, անհրաժեշտ է, որ պետությունը նախատեսի առավել ռիսկային ոլորտների սուբսիդավորման և պետական աջակցության այլ հասցեական ծրագրեր» ,- ասել է Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը պետք է անցնի արտակարգ կառավարման ռեժիմի: Էդմոն Մարուքյանն էլ կարծում է՝ պետք է դադարեցվեն բոլոր ներկայացումներն ու համերգները, փակվեն ռեստորաններն ու սրճարանները:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք: «38 հետազոտությունից 36-ը եղել է բացասական է, 2-ը` դրական»,- հայտնել է առողջապահության նախարարը: Դրական թեստով պացիենտները համաճարակաբանորեն կապված են Էջմիածնի դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: «Այս պահին ունենք 15 հաստատված դեպք, որից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ»,- ասել է Արսեն Թորոսյանը: Այս պահին կորոնավիրուսի կասկածով մեկուսացված է մոտ 200 անձ: Նախարարը հորդորել է այս ընթացքում չհաճախել հանրային միջոցառումների ու պահել հիգիենայի կանոնները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ինքնամեկուսացվել են Սևանի կառավարական առանձնատանը: Պատճառը մամուլում տարածված լուրերն են, թե Բրազիլիայի նախագահի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, իսկ Աննա Հակոբյանը մարտի 7-ին հանդիպել էր Բրազիլիայի առաջին տիկնոջ հետ: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այսօր կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։