Items filtered by date: Հինգշաբթի, 16 Հունվարի 2020
Հինգշաբթի, 16 Հունվարի 2020 22:05

Էպիկենտրոն 16.01.2020

 

 

Published in Էպիկենտրոն

Հանրությանը ցնցած ապօրինի որդեգրման գործերով ծնողներն օր օրի ավելանում են, փնտրում իրենց երեխաներին: Այսօր հանդիպման վայրը Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի բակում, նաև դատարանում էր, որտեղ շարունակվում էր Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի և Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանի կաշառքի գործը: Նիստին ներկայացվել են ապացույցները, կաշառք տալու ձայնագրություններ: Լրագրողները տեսաձայնագրելու հնարավորություն չեն ունեցել, քանի որ դատարանը բավարարել է Աբրահամյանի պաշտպանի միջնորդությունը: Նիստին զուգահեռ բակում հավաքված ծնողները պահանջել են նորից կալանավորել Աբրահամյանին:

Հինգշաբթի, 16 Հունվարի 2020 20:15

Անցուդարձ 16.01.2020

Published in Անցուդարձ

«Փաշինյան-Ալիև հանդիպման մասին դեռ վաղ է խոսել»,- «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱԳ նախարարը: Իշխող խմբակցության պատգամավորների հետ Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը տևել է մոտ երկու ժամ: Թե ի՞նչ հարցեր են քննարկվել կուսակցության գրասենյակում, ներկաները փակագծերը շատ չեն բացել: «Մեր քննարկման թեմաները բավական լայն են, դրանք վերաբերում են մեկ բանի՝ ՀՀ Ազգային անվտանգության հարցերին՝ արտաքին ոլորտի մասով, և այն գործունեությանը, որը մենք վարում ենք արտաքին ոլորտում»- ասել է Մնացականյանը:

Հունվարի 15-ից սպանդանոցում մորթի սերտիֆիկատ՝ N5 ձև չունեցող միսը կհանվի շրջանառությունից: Կսահմանվեն պատժիչ միջոցներ այս պահանջը չկատարելու դեպքում,իսկ բակային մորթը կթույլատրվի միայն կրոնական ծեսերի և անձնական օգտագործման համար: Կառավարության այս որոշումները առաջացրել են անասնապահների դժգոհությունը: Նրանք բողոքի ակցիա են անցկացրել՝պահանջելով կառուցել սպանդանոցներ:

Ազգային ժողովում տեղի են ունեցել տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ լսումներ, որոնց մասնակցել են մեդիադաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են նաև հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող հեռուստաընկերությունների թվի կրճատման, ոլորտի նկատմամբ վերահսկողական մեխանիզմների ավելացման հարցերը: Բանախոսները մեծամասամբ ընդունել են իշխող խմբակցության առաջարկները, սակայն նաև արձանագրել են՝ փոփոխությունները չպետք է սպառնան Հայաստանում ազատ խոսքին:

Դատարանի որոշմամբ երեկ ազատ արձակված ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի վիճակը կայուն ծանր է: Գեներալը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մշտական հսկողության տակ: «Առողջական վիճակի վատթարացման պատճառը Մանվել Գրիգորյանին մեկուկես տարի անհիմն կալանքի տակ պահելն է»,- հայտարարել է գեներալի պաշտպան Լևոն Բաղդասարյանը:

Գործադիր մարմնի այս տարվա երկրորդ նիստն աննախադեպ կարճ է տևել: Կառավարությունը փոփոխություն է արել նպաստների տրամադրման կարգում, վավերացրել միջազգային պայմանագիրը, որը թույլ է տալիս առանց մտավոր սեփականության իրավունքը խախտելու՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար նախատեսված միջազգային գրականությունը հասանելի դարձնել այդ խնդրով մարդկանց համար: Կառավարությունը նաև գումար է հատկացրել հանրային հեռուստառադիոխորհրդին, որպեսզի հեռուստատեսությունների վարկանիշը չափող ընկերությունում աուդիտ անցկացնեն: «Հայաստանում առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա»,- հայտարարել է վարչապետը:

Հինգշաբթի, 16 Հունվարի 2020 16:30

Մուլտիկնիկ 16.01.2020

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« January 2020 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։