Items filtered by date: Շաբաթ, 03 Օգոստոսի 2019
Շաբաթ, 03 Օգոստոսի 2019 22:02

Էպիկենտրոն 03.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Հայ-ադրբեջանական սահմանին՝ մասնավորապես Տավուշի, Գեղարքունիքի, Նախիջևանի հատվածներում ամսվա մեջ 1-2 անգամ լարվածություն, կրակոցներ լինում են: Պետք է հասկանալ, որ շփման գծում յուրաքանչյուրն իր խնդիրը ունի, դրա համար էլ նման դեպքեր գրանցվում են»,-այսօր լրագրողներին ասել է ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը: Նա ավելացրել է, որ հանրության լայն արձագանքը պայմանավորված է վերջին դեպքերում գրանցված զոհերով և վիրավորներով: Արտակ Դավթյանը վստահեցրել է նաև, որ հակառակորդը արժանի պատասխան ստացել է:

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը ՀԱՊԿ-ը հերթական անգամ լռությամբ պատասխանեց: Քաղաքագիտական շրջանակներում կարծիք կա, որ Մոսկվայից չեն ցանկանում նեղացնել Բաքվին, և սա հատկապես այն դեպքում, որ Վաշինգտոնը իրական պայքար է սկսել Ադրբեջանի համար՝ այդ երկիրը Իրանի դեմ հնարավոր գործողությունների ժամանակ օգտագործելու համար: Տարածաշրջանային շաբաթն ամփոփել է մեր գործընկեր Վարդան Հովսեփյանը:

«Բարգավաճ Հայաստանը» դեմ է այն ամենին, ինչն ուղղված է Հայաստանի արժեհամակարգի դեմ և սպառնալիք է մեր պետականությանը: Պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ կոնվենցիան ընդունելով բռնության դեպքերը չեն բացառվի, փոխարենը ավելի վատ երևույթներ ի հայտ կգան: Հաշվի առնելով այս ու խորհրդարանում քննարկվող այլ նախագծերը՝ Գևորգ Պետրոսյանը թեժ աշուն է կանխատեսել:

Սփյուռքահայ գործարար Կիրակոս Գույումջյանը հայրենիքը զարգացնելու սեփական պատկերացումն ունի: Նպատակ ունի այլ երկրներում ապրող հայերի մոտ զարգացնել Հայաստանից առևտուր անելու մշակույթը: Ասում է՝ այդպես և՛ մանր բիզնեսը օգուտ կունենա, և՛ փողը կգա Հայաստան: Կիրակոս Գույումջյանի հետ զրուցել է Աիդա Կարապետյանը:

«Սևան ստարտափ սամմիթ-2019»-ին ներկա պետական պաշտոնյաները պատասխանել են ԶԼՄ-ների հարցերին: Ստամբուլյան կոնվենցիա, դատավորների վեթթինգ,Ռոբերտ Քոչարյանի կողմից հնարավոր ընդդիմության ձևավորում, Իջևանում կազմակերպված բողոքի ակցիաներ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին տրված հրատապ հարցերի ուշագրավ պատասխաններն առանձնացրել է Հասմիկ Օհանյանը:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։