Items filtered by date: Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2019
Հինգշաբթի, 15 Օգոստոսի 2019 22:00

Էպիկենտրոն 15.08.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայկական ԶԼՄ-ներին հորդորում է չտարածել ադրբեջանական քարոզչական խայծերը: Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, թե իբր Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Տավուշի սահմանի մոտ 4 նոր դիրք է կառուցել: Ադրբեջանական քարոզչական հարթակները հրապարակել էին Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից լուսանկարներ՝ նշելով, թե իբր ադրբեջանական սահմանապահները նշված հատվածում առաջխաղացում են գրանցել: Իրականում առաջխաղացում գրանցել են հայկական զինված ուժերը՝ կատարելով մեծածավալ ինժեներական աշխատանքներ և ամրանալով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Հայկական զինված ուժերի առաջխաղացումն ապացուցվում է Google Earth և Planet Labs ընկերությունների տրամադրած արբանյակային լուսանկարներով:

ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք ստանալու դիմաց մի շարք զորակոչիկների պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու կազմակերպման դեպք, գույքի հափշտակությանն օժանդակելու կասկածանքով ձերբակալվել է նախկին նախարարի օգնականը, իսկ «Փարքինգ Սիթի Սերվիսի»` ավելի քան 700 մլն դրամի չափով փոխառությունը Երևանի բյուջեից մարվել է անհիմն: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամուլսարի հանքի վերաբերյալ երեկ հրապարակված փորձաքննության արդյունքներն այսօր ներկայացվել են վարչապետին: «Կառավարությունը կծանոթանա ամբողջական փաստաթղթին և կգա որևէ եզրակացության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ասել է, որ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործով որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու: Փաշինյանի ճշգրտող հարցին՝ «այսինքն գործը կարճվելո՞ւ է», քննչական կոմիտեի նախագահը պատասխանել է. «Այո՛, ուղղվածությունը դա է»: Միջազգային փորձաքննության արդյունքները բողոքի նոր ալիք են բարձրացրել բնապահպանների շրջանում: Նրանք այսօր փորձել են անգամ ներխուժել կառավարության շենք և հանդիպել վարչապետին. չի հաջողվել: Վաչիկ Գրիգորյանն է պատմում:

Ամուլսարի հետ կապված իրավիճակի մասին զեկույցից հետո Կառավարությունն անցել է օրակարգի հարցերի քննարկմանը, իսկ ահա նիստից հետո առավել հրատապ և հանրային հետաքրքրություն ունեցող թեմաների շուրջ լրագրողների հետ զրուցել են Արդարադատության ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարները: Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու է առայժմ արգելել Հայոց պատմության դպրոցական դասագրքի հրատարակումը:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական խոշորամասշտաբ աջակցությունն է տրամադրել զինծառայողների ծնողներին: Հիմնադրամի աջակցությամբ Շիրակի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ և տեսակցել իրենց որդիներին: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը նաև սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով լի ծանրոցներ է ուղարկել հայրենիքի պաշտպաններին: Հիմնադրամի շնորհիվ արդեն դեպի Արցախ են մեկնել hանրապետության տարբեր մարզերի հարյուրավոր ընտանիքներ:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հերթական խոշորամասշտաբ աջակցությունն է տրամադրել զինծառայողների ծնողներին: Հիմնադրամի աջակցությամբ Շիրակի մարզի զինծառայողների ծնողները մեկնել են Արցախ և տեսակցել իրենց որդիներին: Ավանդույթի համաձայն՝ հիմնադրամը նաև սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով լի ծանրոցներ է ուղարկել հայրենիքի պաշտպաններին: Հիմնադրամի շնորհիվ արդեն դեպի Արցախ են մեկնել hանրապետության տարբեր մարզերի հարյուրավոր ընտանիքներ:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« August 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
      1 2 3 4
5 6 7 8 9 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31  

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։