Items filtered by date: Շաբաթ, 27 Հուլիսի 2019
Շաբաթ, 27 Հուլիսի 2019 22:00

Էպիկենտրոն 27.07.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 27 Հուլիսի 2019 20:20

Անցուդարձ 27.07.2019

Published in Անցուդարձ

Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի կառուցման մասին մեր երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունն Ադրբեջանում խուճապ է առաջացրել: Բաքվի ագիտպրոպը՝ արտգործնախարարության գլխավորությամբ, գործի է դրել տասնամյակների քարոզչական բառամթերքի ամբողջ պաշարը: Սկզբում հնչել են խնդրանքներ համանախագահներին, հետո հորդորներ, վերջում՝ սպառնալիքներ: Սպառնալիքներն այս անգամ բառերով չեն սահմանափակվել: Տավուշի ուղղությամբ կրակոցներով, որոնք դարձել են զինծառայողի հրազենային վիրավորման պատճառ, ադրբեջանցիները նորից հիշեցրել են իրենց մասին: Հայաստանի պաշտպանության նախարարությունից զգուշացրել են՝ իրավիճակի լարման ամբողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

Ստեփակերտը շարունակում է ամուր պահել մաքուր քաղաքի համբավը։ Դա ոչ միայն ամենօրյա ուշադրության, այլև հաճախակի կազմակերպվող շաբաթօրյակների շնորհիվ է։ Առավել մաքուր, կանաչապատ ու բարեկարգ. հայկական երկրորդ պետության մայրաքաղաքը զբոսաշրջային թեժ սեզոնն այսպես է անցկացնում։

Հանրապետական զինվորական հավաքակայանից ծառայության են մեկնել «ԵՍ ԵՄ» ծրագրով ծառայելու ցանկություն ունեցող տղաները: Գլխավոր զինկոմի պաշտոնակատարն ասել է, որ նրանք ծառայությունն ավարտելուց հետո իրենց հաշիվների վրա ունենում են 5 մլն դրամ: Դա կարող են օգտագործել միայն երեք նպատակով՝ բինզես, կրթություն և բնակարանի գնում: Թե որ նպատակին կծառայի այդ գումարը՝ տղաները պատմել են «Էպիկենտրոն»-ին:

 

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի է ունեցել Ազնվամորու փառատոնը: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի աջակցությամբ 4-րդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնին այցելուները հնարավորություն են ունեցել համտեսելու վարդազգիների ընտանիքին պատկանող քաղցրահամ պտուղը: Փառատոնն ուղեկցվել է ազգային երգ ու պարով:

Այս տարի Վարդավառը կնշվի հուլիսի 28-ին: Եկեղեցին այս օրը նշում է որպես Քրիստոսի այլակերպության կամ Քրիստոսի պայծառակերպության տոն: Ըստ եկեղեցական տոնացույցի՝ Վարդավառը նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո: Հեթանոսական այս տոնը Գրիգոր Լուսավորիչը փոխել է Հիսուս Քրիստոսի այլակերպության տոնով: Այն Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Տեղեկացնենք, որ վաղը՝ Վարդավառի տոնի առթիվ փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը:

Հայաստանի հյուսիսային սահմաններն անառիկ են, սահման պահողները՝ մարտական տրամադրությամբ, միշտ պատրաստ մարտի: Դիրքում յուրաքանչյուրը գիտակցում է ստանձնած պարտավորությունը: Հայկական մարտական դիրքերը գերիշխող են, հակառակորդը`հայ դիրքապահների ուղիղ նշանառության տակ: Գեղարքունիքի սահմանային դիրքերին ծանոթացել են լրագրողները:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը սոցիալական խոշոր աջակցություն է ցուցաբերել Արմավիրի մարզի բնակիչներին: Էջմիածին քաղաքի և հարակից 40-ից ավելի գյուղերի մոտ 500 ընտանիք հիմնադրամից ստացել է սննդամթերքով և առաջնային անհրաժեշտության պարագաներով լի տոպրակներ: Նպատակը սոցիալապես դժվարին պայմաններում ապրող քաղաքացիներին օգնելն ու նրանց հոգսը մեղմելն է:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« July 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31        

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։