Items filtered by date: Հինգշաբթի, 20 Հունիսի 2019
Հինգշաբթի, 20 Հունիսի 2019 22:15

Էպիկենտրոն 20.06.2019

 

 

Published in Էպիկենտրոն

107 կողմ, 4 դեմ ձայնով Ազգային ժողովը բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրել Գրիգոր Բեքմեզյանին, որի թեկնածությունն առաջադրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: «Մենք ճիշտ ուղու վրա ենք, վստահ եղեք,որ ամեն ինչ լավ է լինելու»,-ընտրվելուց հետո հայտարարել է նա: Բեքմեզյանը պատմել է նաև, թե ինչ պատկերացում ունի վեթթինգի վերաբերյալ: Այսօր խորհրդարանում նաև երդմամբ պաշտոնն է ստանձնել Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը: Նա հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ՝ ասելով, որ Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով:

Այսօր տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը, որն անցել է աննախադեպ լարված մթնոլորտում: Դատավոր Արմեն Դանիելյանը, չլսելով բողոքի վերաբերյալ պաշտպանական կողմի առարկություններն ու դիրքորոշումները, գնացել է խորհրդակցական սենյակ, որի պատճառով 2-րդ նախագահի փաստաբանի նյարդերը տեղի են տվել: Ի դեպ, Քոչարյանն այսօր ևս դատական նիստին ներկա չի եղել: Ի՞նչ որոշում կկայացնի դատավորը, և կկալանավորվի՞ արդյոք 3-րդ անգամ Հայաստանի 2-րդ նախագահը, հայտնի կդառնա հունիսի 25-ին:

Հինգշաբթի, 20 Հունիսի 2019 20:30

Անցուդարձ 20.06.2019

Published in Անցուդարձ

Գործադիրն այսօր անցկացրած հերթական նիստում որոշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 3 միլիարդ 284.9 միլիոն դրամ՝ միջպետական, հանրապետական և միջհամայնքային ճանապարհների հիմնանորոգման համար: Ծրագրով նախատեսված է տարեվերջին հիմնանորոգել ընդհանուր 32.5 կմ ավտոճանապարհ: Գործադիրը հավանություն է տվել նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի ներկայացրած օրենքի նախագծին: Նիստի ավարտից հետո կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը խոսել է հետաքրքիր բացահայտումների մասին: Նա հայտնել է, որ նախկին իշխանության ներկայացուցիչներից շատերի շքեղ գույք համարվող առանձնատները գրանցված չեն կադաստրում, և դրանց համար տարիներ շարունակ գույքահարկ չի վճարվել: Կառավարության նիստի մանրամասները՝ Արթուր Հակոբյանի տեսանյութում:

Թբիլիսիում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, որը նախագահում է ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, վիճաբանություն է տեղի ունեցել: Ռուս պատգամավորների ներկայությունը Վրաստանի խորհրդարանում միանշանակ չի ընդունվել: Նախ ռուսական պատվիրակությանը Թբիլիսիում բողոքի ցույցով են դիմավորել ակտիվիստները, վանկարկելով, թե Ռուսաստանն օկուպանտ է: Այնուհետև Գավրիլովի ելույթի ժամանակ Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովն, ի նշան բողոքի, լքել է դահլիճը: Վեհաժողովին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Խորհրդարանում տեղի ունեցած վիճաբանությունից հետո հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը: Վեհաժողովի աշխատանքները խափանվել են: Վրացի ցուցարարներն արդեն մի քանի ժամ է, ինչ շրջափակել են այն հյուրանոցը, որտեղ տեղակայված են պատվիրակության անդամները: Նրանց և ոստիկանների միջև տեղի է ունեցել քաշքշքուկ:

Ազգային ժողովն այսօր շարունակել է անցած տարվա բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումը: Ձայների 94 կողմ, 17 դեմ հարաբերակցությամբ խորհրդարանը հավանություն է տվել նախագծին: Մինչև քվեարկությունն ամփոփիչ ելույթ է ունեցել վարչապետը: Նիկոլ Փաշինյանը 2018 թ.-ը բյուջետային առումով համաշխարհային պատմության մեջ համարել է աննախադեպ տարի՝ նշելով, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո կառավարության աշխատանքն, այլ կերպ ,քան փայլուն, ուղղակի հնարավոր չէ գնահատել: Վարչապետի խոսքով՝ այս տարվա առաջին եռամսյակում ունենք 7,1 տոկոս տնտեսական աճ, որն ամենաբարձր ցուցանիշն է ԵԱՏՄ տարածքում: Փաշինյանն անդրադարձել է նաև դատաիրավական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ հնարավոր չէ ունենալ անկախ դատական համակարգ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու: Այնուհետև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից ելութ է ունեցել Գևորգ Պետրոյանը և հայտնել, որ որևէ հիմք չկա կողմ քվեարկելու բյուջեի կատարմանը: «Կա ապրանքների թանկացում, արտագաղթը չի նվազել, զբաղվածության հարցը շարունակում է մնալ անհանգստացնող, սոցիալական խնդիրները չունեն տեսանելի առաջընթաց, պատերազմի սպառնալիքին զուգահեռ՝ Հայաստան-Արցախ մշուշը թանձրանում է: Ինչո՞վ է բյուջեի կատարողականը դրական»,- հայտարարել է Գևորգ Պետրոսյանը:

Հինգշաբթի, 20 Հունիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 20.06.2019

Published in Մուլտիկնիկ

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի և թենիսի Հայաստանի ու միջազգային ֆեդերացիաների համատեղ ծրագրով այս օրերին թենիսի հայ մարզիչները Երևանում անցնում են վերապատրաստման դասընթացներ: Այսօր` դասընթացի վերջին օրը, մարզիչները նաև տեսական ու գործնական քննություն են հանձնել:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« June 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
          1 2
3 4 5 6 7 8 9
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։