Items filtered by date: Հինգշաբթի, 09 Մայիսի 2019

Ներկայացնում ենք հետաքրքիր պատմություններ պատերազմով անցած մարդկանց օրագրերից: Մի ամբողջ կյանք խնամքով պահած գաղտնիքներն ու մարտի դաշտի ռոմանտիկ հիշողությունները պատերազմի վետերանները գաղտնազերծել են «Էպիկենտրոնի» տեսախցիկի առաջ: Նրանք հիշել են ռազմաճակատում առաջին սերը, առաջին տանգոն, անգամ համբույրը: Բայց նաև խոստովանել՝ կան հուշեր, որ միայն վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց կպատմեն: Պատերազմի ցավի, սիրո ու հաղթելու բանաձևերը՝ Աիդա Կարապետյանի տեսանյութում:

Վաղ առավոտից տոնական միջոցառումներ են նաև Հայաստանում: Քաղաքամայր Երևանում դրանք մեկնարկել են «Հաղթանակի» զբոսայգուց: Երկրի բարձրաստիճան այրերը, զինված ուժերի բարձրագույն սպայակազմը՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են զբոսայգի, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի և երախտագիտության տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ու խաղաղության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Հանդիսավոր միջոցառման մասնակիցները դիտել են նաև Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի զինծառայողների հանդիսավոր քայլերթը:

Հինգշաբթի, 09 Մայիսի 2019 16:30

Մուլտիկնիկ 09.05.2019

Published in Մուլտիկնիկ

Հաղթանակի օրը մեծ շուքով նշել են նաև Աբովյան քաղաքում: Աբովյանի պատվավոր քաղաքացի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնի առիթով շնորհավորել է աբովյանցիներին ու համայն հայությանը և ծաղիկներ է խոնարհել Երկրորդ աշխարհամարտում զոհված հայորդիների հիշատակը ոգեկոչող հուշարձանին: Գագիկ Ծառուկյանը նաև հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում անհետ կորած Կոտայքի մարզի կամավորների և զինվորների հիշատակին նվիրված հուշակոթողին: Այն աբովյանցիների խնդրանքով կառուցվել է Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ:

Երկրորդ աշխարհամարտում տարած մեծ հաղթանակի համար իրենց կյանքը տվել են Խորհրդային Միության մոտ 20 միլիոն քաղաքացիներ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին անգնահատելի է եղել Հայաստանի և հայ ժողովրդի դերը, 2-րդ աշխարհամարտին մասնակցել է 600 000 հազար հայ, որոնցից 300.000-ը զոհվել կամ անհայտ կորել է: Պատերազմի ընթացքում ձևավորվել են մի քանի ազգային դիվիզիաներ, իսկ 89-րդ Թամանյան դիվիզիան դարձել է Բեռլինի ճակատամարտին մասնակցած միակ ազգային դիվիզիան, որը Ռայխստագի պատերի տակ պարել է հայկական Քոչարի:

Էջ 2, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։