Items filtered by date: Երեքշաբթի, 28 Մայիսի 2019
Երեքշաբթի, 28 Մայիսի 2019 20:30

Անցուդարձ 28.05.2019

Published in Անցուդարձ
Երեքշաբթի, 28 Մայիսի 2019 20:30

Էպիկենտրոն 28.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

Մեկնարկել է Հայաստանի վարչապետի աշխատանքային այցը Ղազախստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանը Նուր-Սուլթանում է՝ մասնակցելու Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Այն հոբելյանական է, քանի որ լրանում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման և կազմակերպության հիմնադրման 5-ամյակը: Մինչև այդ, վարչապետին այսօր ընդունել է Ղազախստանի առաջին նախագահը: Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ Ղազախստանի ու Հայաստանի միջև երբևէ որևէ խնդիր չի եղել, և չնայած վերջին շրջանում երկու երկրների միջև առևտուրն աճել է, սակայն վատ լոգիստիկայի պատճառով այն տուժում է: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև Հայաստանի և Ղազախստանի միջև առկա են քաղաքական շատ լավ հարաբերություններ, սակայն տնտեսության ոլորտում բավական փոքր ծավալներ ունենք: Ըստ վարչապետի՝ այժմ կա հնարավորություն այդ ուղղությամբ աշխատելու: Երկրի ղեկավարի աշխատանքային այցի առաջին օրը Նուր-Սուլթանից ամփոփել է Աիդա Կարապետյանը:

Վերջին օրերի ամենաքննարկվող թեման՝ դատական համակարգի բարեփոխումներն ու դրանց հետագա ընթացքին առնչվող հարցերն այսօր մեկնաբանել են իշխանության ներկայացուցիչներն ու ուժային կառույցների ղեկավարները: Նրանք Սարդարապատում և Ապարանում մասնակցում էին տոնական միջոցառումներին: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը դատարանների մուտքերը փակելու ակցիան համարում է շտապ հավաք, Արթուր Վանեցյանն էլ ասել է, որ անհրաժեշտության դեպքում բոլորը, այդ թվում՝ ԱԱԾ աշխատակիցները, պետք է վեթթինգի ենթարկվեն: Մարտի 1-ի գործի վերաբերյալ հարցերին Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաժարվել է պատասխանել: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ շատ կարճ և կտրուկ է մեկնաբանել օրեր առաջ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի ակցիայի մասնակիցների բռնության կոչերը Արցախի նախագահ Բակո Սահակյանի վերաբերյալ:

Հանրապետության տոնի առթիվ Հայաստանում և Արցախում անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ: Երկրի բարձրագույն ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առավոտյան այցելել է Սարդարապատի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը: «Հայաստանի առաջին Հանրապետության պետական այրերի գործը կենդանի է, նրանց երազանքն ապրում է և պիտի իրագործվի: Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսների արյունը իզուր չի հեղվել»,-իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը, շեշտել՝ «Արամ Մանուկյանի կերտած հայրենիքում կոռումպացված ու ծախու պաշտոնյան տեղ չունի»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ամեն տարի մայիսի 28-ը տոնի է վերածվում Ապարանում: Բաշ-Ապարանի հերոսամարտի 101-ամյակի առթիվ ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ու Երեւանի ավագանու անդամներն այցելել են Բաշ-Ապարանի հուշահամալիր, քաղաքացիների և հյուրերի հետ հաղթական շուրջպար բռնել: Միջոցառումը շարունակվել է տոնական սեղանների շուրջ: Կուսակցության ներկայացուցիչները բաժակ են բարձրացրել ՝ հանուն հայ ժողովրդի միասնության ու Հայաստանի բարգավաճման:

Առաջին հանրապետության հիմնադրման տոնի առթիվ մայրաքաղաք Երևանում անցկացվել են մարզական տարբեր միջոցառումներ: Ազատության հրապարակում և Հյուսիային պողոտայում մի շարք մարզաձևերի ներկայացուցիչներ հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Դրանց հետևել է մեր գործընկեր Արամ Մանուկյանը:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։