Items filtered by date: Երկուշաբթի, 20 Մայիսի 2019
Երկուշաբթի, 20 Մայիսի 2019 23:45

Հայելու առաջ 20.05.2019

Խորհրդարանում քիչ առաջ ավարտվել է Արցախի նախագահի հանդիպումը  «Իմ քայլը» խմբակցության հետ: Հանդիպումից առաջ Բակո Սահակյանը պատասխանել է լրագրողների հարցերին: «Ռոբերտ Քոչարյանի փախանման միջոցը փոխելու միջնորդությունն ուղղված չէր Հայաստանի դատական համակարգի գործունեությունը կասկածի տակ դնելուն»,-ասել է նա: Արցախի նախագահն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե կան ուժեր, որոնք տարաձայնություններ, հակասություններ եւ նույնիսկ թշնամանք են փորձում հրահրել Արցախի եւ Հայաստանի ժողովրդի միջեւ: «Գուցե կան այդպիսի գործիչներ եւ այդպիսի ուժեր, մենք պարտավոր ենք բացահայտել նրանց։ Եվ եթե կան այդպիսի նպատակներ, բնականաբար, ես էլ եմ դա որակում որպես դավաճանություն»,-ասել է Բակո Սահակյանը:  Նշենք` փակ դռների հետևում անցկացված հանդիպումը տևել է մոտ երկու ժամ, այն նախաձեռնել է իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Հանդիպումից հետո Բակո Սահակյանը ներկայացրել է հանդիպման մանրամասները:

Երկուշաբթի, 20 Մայիսի 2019 21:00

Էպիկենտրոն 20.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն

«Եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու ժամանակը»,-այսօր ժամը 12-ին կառավարությունում հրավիրած խորհրդակցությանը հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրել է դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու 5 կետից բաղկացած օրակարգը:«Բոլոր այն դատավորները, որոնք իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ , պետք է հրաժարական տան»,- հայտարարել է երկրի ղեկավարը: Փաշինյանը չի բացառել նաև երկրում իրապես, երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար սահմանադրական փոփոխությունների իրականացումը: «Դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար: Այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է` չունի նաև գործելու բավարար լեգիտիմություն, ինչն այսօր արդեն ուղղակի սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքին, կայունությանն ու ազգային անվտանգությանը»,-ասել է Փաշինյանը: Վարչապետն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանի և Արցախի ժողովուրդների միջև հակասություն սերմանողներին՝ ընդգծելով, որ տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ: Նա հայտարարել է, որ ձեռնարկելու է ամենակոշտ միջոցները դավադիր միջամտություններն արմատախիլ անելու համար:

Այսօր՝ առավոտյան ժամը 08.30-ից, քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի հորդորով փակել են դատարանների մուտքերը: Վարչապետը երեկ ֆեյսբուքի իր էջում կոչ էր արել առավոտյան ժամը 08.30-ից արգելափակել հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի: Այսօր վաղ առավոտյան արդեն Փաշինյանը ՖԲ իր էջում հանդես է եկել հետևյալ գրառմամբ՝ «Ժողովուրդ ջան դուխով: Անձրևանոցները չմոռանաք: Սիրում եմ բոլորիդ»: «Էպիկենտրոնի» նկարահանող խմբերը վաղ առավոտից շրջել են մայրաքաղաքաքի տարբեր դատարանների բակերում՝ այդ թվում Սահմանադրական դատարանի բակում: Մեր գործընկեր Հասմիկ Օհանյանը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի ճանապարհին բացառիկ հարցազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու վերաբերյալ Հանրապետության վարչապետի հայտարարությանն արձագանքել են երկրի խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը, նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, նաև բազմաթիվ ՀԿ-ներ և փաստաբաններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է արել ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից, որոնք ուղղակիորեն հարվածելու են մեր պետականությանը և Հայաստանի միջազգային հեղինակությանը: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ է արել պահպանել հանգստություն և հանդարտություն, իսկ օմբուդսմենը պահանջել է անհապաղ դադարեցնել դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու կոչերը:

Երկուշաբթի, 20 Մայիսի 2019 09:45

Մուլտիկնիկ 20.05.2019

Published in Մուլտիկնիկ

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։