Items filtered by date: Շաբաթ, 18 Մայիսի 2019
Շաբաթ, 18 Մայիսի 2019 23:00

Էպիկենտրոն 18.05.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 18 Մայիսի 2019 21:30

Ես կամ 18.05.2019 Ավո Խալաթյան

Published in Ես կամ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել կառավարման մարմինների ղեկավարների հետ: Նրանք երկրի ղեկավարին զեկուցել են ստացված հանձնարարականների կատարման մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի կեսից լայն թափով սկսկվելու են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները: Նա հետաքրքրվել է նաև ներդրումային ծրագրերով: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը հայտնել է, որ ներկա դրությամբ կա 56 ներդրումային ծրագիր: Դրանցից 38-ը՝1,2 մլրդ դոլար արժողությամբ, համարվում են իրատեսական և գտնվում են ընթացքի տարբեր փուլերում: Կառավարության ղեկավարն այսօր խորհրդակցություն է անցկացրել նաև ՊԵԿ-ի նախագահի հետ: Դավիթ Անանյանը ներկայացրել է իրենց կառույցի մշակած մի ծրագիր, որն արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների համար ենթադրում է արտահանման և ներմուծման գործընթացների պարզեցում:

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին ազատության մեջ է: Նրա խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի եւ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի ներկայացրած անձնական երաշխավորությամբ: Ռոբերտ Քոչարյանն այսօր դատարանում չի եղել, որոշման հրապարակմանը ներկա են եղել նրա որդիները՝ Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները: Դատական ակտի հրապարակմանը հետևել են նաև մարտի 1-ի զոհերի հարազատները: Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանն իրենց երաշխավորությունը պնդելու համար դատարան էին եկել մայիսի 16-ին: Նրանք 500.000–ական դրամ են վճարել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին: Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնել է, որ նախկին նախագահը հեռացել է ԱԱԾ մեկուսարանի հետնամուտքից: Իսկ դատարանի բակում իրավիճակը թեժ է եղել: Հնարավոր բախումները կանխելու համար դատարանի մոտ կենտրոնացվել են մեծ թվով ոստիկանական խմբեր: Ընդդեմ Քոչարյանի բողոքի ակցիայի մասնակիցներն, ի նշան դժգոհության, փակել են ճանապարհները, հարվածներ հասցրել Սեդրակ Քոչարյանի մեքենային:

Շաբաթ, 18 Մայիսի 2019 19:45

Անցուդարձ 18.05.2019

Published in Անցուդարձ

Այսօր քաղաքացիների հետ է հանդիպել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Պատգամավորը լսել է նրանց խնդիրները և խոստացել իր լիազորությունների շրջանակում բարձրացված հարցերին լուծում տալ: Աշխատելու իրավունքի ոտնահարումից մինչև կենսաթոշակի չափ. քաղաքացիների մտահոգությունները սոցիալական, իրավական ու տնտեսական են եղել: Տիգրան Ուրիխանյանը ցավով նշել է, որ երկրում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո իրեն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներին հասցեագրված դիմումների թիվը չի նվազել: Ամեն օր տարբեր խնդիրներով են դիմում տասնյակ քաղաքացիներ: Նման հանդիպումներ նախատեսվում է անցակացնել շաբաթական առնվազն մեկ անգամ:

Այսօր թանգարանների միջազգային օրն է եւ թանգարանների գիշերը: Առավոտվանից Հայաստանի եւ Արցախի 100-ից ավելի թանգարաններ միացել են ծրագրին եւ բաց կլինեն մինչեւ կեսգիշեր, մուտքը` անվճար: «Էպիկենտրոնի» նկարահանող խումբն այցելել է Երեւանում գործող թանգարաններ: Դեռ կեսօրին արդեն հարյուրավոր այցելուներ են եղել, որոնց առաջ թանգարանները դռները բացել են բազմաթիվ նորություններով: Թումանյանի թանգարանում, օրինակ, Ազգային արխիվից հանվել եւ ցուցադրության են բերվել հումանիստ Թումանյանի որոշ հավաքածուներ, Մարտիրոս Սարյանի թանգարանում էլ նոր շունչ են առել Սարյանի գլուխգործոցները:

Ուժային եռամարտի Հայաստանի հավաքականը հերթական մեդալներն է նվաճել Լուցկում ընթացող աշխարհի առաջնությունում։ Մեր ընտրանին հավասարը չի ունեցել նաև թիմային պայքարում։ Ավելի մանրամասն Ուկրաինայից ներկայացնում է մեր մարզական մեկնաբան Արամ Մանուկյանը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը այսօր հրատապ ասուլիս է հրավիրել: Հրատապ ասուլիսի պատճառն ըստ պաշտպանի՝ այն է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ կոչ անելով իր կողմնակիցներին այսօր հավաքվել դատարանի դիմաց և թույլ չտալ, որ դատարանը ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին: Պաշտպանը ՀՀ նախագահին ու վարչապետին կոչ է արել կանխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ժամանակ դատարանի դիմաց անցկացվող բողոքի ակցիան: Ժամեր անց գրառումը հանվել է Հայկ Սարգսյանի էջից, իսկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ պատգամավորը նշել է, որ ինքը կիսվել է «Դեմ եմ Հանրապետականին» էջում տեղադրված նկարով և տեղեկությամբ:

Երևանում մեկնարկել է հայկական ակնաբուժական միջազգային գիտաժողովը: Այն նպատակ ունի կազմակերպել ակնաբուժության արդիական թեմաների վերաբերյալ թրեյնինգներ: Միջոցառմանը դասախոսություններով հանդես են գալիս ԱՊՀ երկրներից հրավիրված հանրաճանաչ պրոֆեսորներ, ակնաբույժներ: Նրանք նաև հնարավորություն ունեն ուղիղ հեռարձակմամբ հետևելու մեր ակնաբուժական կենտրոններից մեկում պլանավորված վիրահատությանը՝ կենդանի վիրաբուժությանը, օնլայն ռեժիմում հարցեր ուղղելու վիրաբույժներին:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« May 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
    1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31    

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։