Items filtered by date: Շաբաթ, 27 Ապրիլի 2019
Շաբաթ, 27 Ապրիլի 2019 22:01

Էպիկենտրոն 27.04.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 27 Ապրիլի 2019 21:30

Ես կամ 27.04.2019 Սոնա Ռուբենյան

Published in Ես կամ
Շաբաթ, 27 Ապրիլի 2019 20:30

Անցուդարձ 27.04.2019

Published in Անցուդարձ

«Քաղաքացու օրը» նշել են նաև երկրի 2-րդ քաղաքում: Միջոցառումների մեկնարկը Գյումրիում տրվել է ծառատունկով: Քաղաքի տարբեր հատվածներում շիվեր են տնկվել: Շիրակի պետական համալսարանի բակում հանրային քննարկում է տեղի ունեցել, որտեղ խոսվել է, թե ինչ ազդեցություն է թողել մարդկանց իրավագիտակցության վրա «Թավշյա հեղափոխությունը»: Իսկ Ռուսթավելի փողոցում արհեստների ու արվեստների փառատոն էր: Գյումրեցի արհեստավորներն ի ցույց են դրել իրենց վարպետությունը:

Այսօր ապրիլի վերջին շաբաթ օրն է, և Հայաստանն առաջին անգամ նշում է «Քաղաքացու օրը»: Տոնի առիթով ամբողջ հանրապետությունում տեղի են ունենում բազմաբնույթ միջոցառումներ, մայրաքաղաքի կենտրոնական որոշ փողոցներ փակվել են: ՀՀ քաղաքացիներին տոնի առիթով շնորհավորել և Երևանի փողոցներում խորոված անողներին է միացել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անցյալ տարի այս օրերին ճանապարհներ և խաչմերուկներ փակող քաղաքացիներն այսօր շախմատ և վոլեյբոլ են խաղացել, մոլբերտի վրա նկարներ պատկերել, պաշտոնյաների հետ մասնակցել հանրային քննարկումների: 124 միլիոն արժեցած «Քաղաքացու օրվա» տոնակատարությունների, մանղալին մոտեցած վարչապետի, նաև ճապոնացի փեսացուի և հայ հարսնացուի հարսանիքի մասին է պատմում Աիդա Կարապետյանը:

Այսօր ապրիլյան պատերազմի հերոսներից Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Հայրենի Արտաշավանում նրա ու պատերազմի մյուս հերոսների անունով խաչքար է օծվել, գյուղի թաղամասերից մեկը և մեկ փողոց կկրեն Քյարամ Սլոյանի անունը: Արտաշավանցի աշակերտներն էլ դպրոցում են միջոցառում կազմակերպել, բեմից խոստացել` շարունակելու են հերոս տղաների գործը:

«Քաղաքացու օրը» բացվել է Հայաստանում հակակոռուպցիոն դպրոց: Դասընթացները շարունակվելու են մինչև մայիսի 18-ը: «Կոռուպցիան և անվտանգությունը» թեմայով դասախոսությանը մասնակցել են Աժ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Գրիգորյանը, կարևորելով քաղաքացու ակտիվ ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացներում, նշել է, որ 2018 թվականին տեղի ունեցած փոփոխությունները հնարավոր չէին լինի առանց քաղաքացու:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզում հերթական անգամ խոշորամասշտաբ սոցիալական նախաձեռնությամբ է հանդես եկել: Սպորտ, մշակույթ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքներին ուղղված աջակցություն և ոչ միայն: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները այցելել են Գավառ քաղաք ու հարակից գյուղեր և բնակիչներին հանձնել հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունը, լսել ու գույքագրել են մարզի բնակիչներին մտահոգող առաջնային խնդիրները:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը Գեղարքունիքի մարզում հերթական անգամ խոշորամասշտաբ սոցիալական նախաձեռնությամբ է հանդես եկել: Սպորտ, մշակույթ, սոցիալապես անապահով ընտանիքներ, հայրենիքի պաշտպաններին ու նրանց ընտանիքներին ուղղված աջակցություն և ոչ միայն: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները այցելել են Գավառ քաղաք ու հարակից գյուղեր և բնակիչներին հանձնել հիմնադրամի կողմից տրամադրված աջակցությունը, լսել ու գույքագրել են մարզի բնակիչներին մտահոգող առաջնային խնդիրները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։