Items filtered by date: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2019

«Այսօրվա մեր խնդիրը, մեր մոտեցումն այն է, որ ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանության ոգեկոչման, այլ նաև մեր իրավունքները պահանջելու օր լինի»,-հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Ըստ նրա՝ Հայաստանի գոյության պայմաններում պետք է անել ամեն ինչ, որպեսզի նման բան այլևս երբեք չկրկնվի: Կիրո Մանոյանը նաև նշել է, որ թե՛ նախկին, և թե՛ ներկա կառավարությունները Հայոց Ցեղասպանության հարցում մեկ կարևոր բացթողում ունեն:

Երևանի ավագանու նիստն անցել է թեժ և լարված մթնոլորտում: Օրակարգի վերջին՝ 16-րդ հարցը, աղբահանության համայնքային հիմնարկ ստեղծելու մասին էր: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն առաջարկել է հարցի քննարկումը սկիզբ տեղափոխել, նրա առաջարկը, սակայն, մերժվել է: Աղբահանության համայնքային հիմնարկ ստեղծելու հարցը բուռն քննարկման թեմա է դարձել նիստի վերջում: Նախագծով «Սանիտեկից» բացի մայրաքաղաքում աղբահանության , սանիտարական և ձնամաքրման աշխատանքներ կիրականացնի նաև «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը: Նիստի թեժ քննարկմանը հետևել է մեր գործընկեր Արթուր Հակոբյանը:

ԱԱԾ-ն տեղեկություն է ստացել, որ բանտերից մեկում մի կալանավոր խաբեությամբ հափշտակել է մեկ ուրիշի գույքը: Կալանավայրում արված խուզարկությունները խայտառակ պատկեր են բացահայտել: Պարզվել է՝ դատապարտյալներից ոմանք աչքի են ընկնում արտոնյալ պայմաններով, ունեն Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ: Բաց են եղել որոշ կալանավորների կերակրադռները, իսկ ,այսպես կոչված, «բանտ նայող»-ի խցի դուռն ամբողջությամբ է բաց եղել:

Մեկ տարի առաջ այս օրը 22 օր փողոցներում քայլող ու բաց երկնքի տակ գիշերող հասարակությունը տոնեց իր հաղթանակը: Առանց զենքի ու առանց մեկ կաթիլ արյան ժողովուրդը սիրո ու համերաշխության մթնոլորտում մերժեց Սերժ Սարգսյանին, ով երկիրը տասը տարի կառավարելուց հետո ստանձնել էր վարչապետի պաշտոնը: Հայաստանի երկարամյա ղեկավարը հասարակական ազդեցության ճնշման ներքո ընդունեց իր պարտությունը, հեռացավ, հայտարարելով՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի »: Հետադարձ հայացք մեկ տարի առաջ կատարած իրադարձություններին, որոնք վճռորոշ դարձան Հայաստանի ու հայ ժողովրդի համար:

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելու և անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար Հայաստան են ժամանել Հայոց Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող թուրք և քուրդ գործիչները: Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում 1998թ.-ից գործող Ցեղասպանության հակառակորդների միության անդամները Երեւան է եկել 18 հոգանոց պատվիրակությամբ: Նրանք հայտարարել են՝ այստեղ են, որպեսզի հակազդեն Թուրքիայի մանիպուլիացիոն հայտարարություններին: «Թուրքիայի կառավարությունն ամեն ինչ անում է իրական պատմությունը կեղծելու համար: Լինելով այստեղ՝ մենք հակազդում ենք այդ կեղծիքներին, որովհետեւ Թուրքիայում դեռեւս մանկապարտեզից երեխաներին սուտ գիտելիքներ են տալիս, խաբում և հեռու պահում ճշմարտությունից»,- հայտարարել է միության նախագահ Ալիշան Էրթեմը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը վերջակետ է դրել մամուլում տարածված կեղծ լուրերին, թե իբր Գագիկ Ծառուկյանը գործարանը ձեռք է բերել 200 հազար դոլարով: Պատգամավորը ներկայացրել է գործարանի ձեռքբերման մասին կառավարության որոշումը, որտեղ հստակ նշված է, թե ինչ հսկայական ծախսեր են արվել «Արարատցեմենտը» ձեռք բերելու համար և թե ինչու այն տարիներին անմխիթար վիճակում գտնվող գործարանը շվեյցարացիները չեն գնել: Պատգամավորը միաժամանակ նաև շեշտել է, որ «Արարատցեմենտ»-ի ձեռքբերումը մեծ նպաստ է ունեցել երկրի երկնիշ տնտեսական աճի գործում, փակել միլիոնավոր դոլարների հասնող պարտքեր:

Երեքշաբթի, 23 Ապրիլի 2019 16:30

Մուլտիկնիկ 23.04.2019

Published in Մուլտիկնիկ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն արձագանքել է «Արարատցեմենտի» վերաբերյալ իշխող խմբակցության պատգամավորների վերջին հայտարարություններին և մամուլում շրջանառվող լուրերին, թե իբր գործարանը գնվել է 200.000 դոլարով: Մելքումյանը ներկայացրել է կոնկրետ փաստեր, որոնք ապացուցում են տարածվող լուրերի անհեթեթությունը: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« April 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1 2 3 4 5 6 7
8 9 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30          

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։