Items filtered by date: Շաբաթ, 30 Մարտի 2019
Շաբաթ, 30 Մարտի 2019 22:05

Էպիկենտրոն 30.03.2019

 

 

Published in Էպիկենտրոն
Շաբաթ, 30 Մարտի 2019 20:30

Անցուդարձ 30.03.2019

Published in Անցուդարձ

Կոնստանտին Օրբելյանին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին լուրն արդեն երկու օր է` մեծ աղմուկ է բարձրացրել: Թատրոնի աշխատակիցները, մշակույթի և արվեստի գործիչներն այսօր իրենց վրդովմունքն են հայտնել Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշման վերաբերյալ՝ պահանջելով նրա հրաժարականը: Նրանց պնդմամբ՝ Ղարիբյանը մշակույթից հեռու մարդ է, Ֆրանսիայի քաղաքացի և իրավունք չունի զբաղեցնել այդ պաշտոնը: Մշակույթի գործիչները նաև տեղեկացրել են, որ երկուշաբթի իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու կառավարության մոտ՝ հանդիպում խնդրելով վարչապետի հետ: Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ Օրբելյանն ապրիլի 1-ից ազատված է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից: Նախարարի պաշտոնակատարն ասել է, որ նոր տնօրենի անունը կհայտարարի երկուշաբթի օրը: Երեկվանից արդեն մամուլում շրջանառվում են տնօրենի հավանական թեկնածուների անուններ:

Վիեննայում կայացած` Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջին պաշտոնական հանդիպմանն արձագանքել են Հայաստանի և Արցախի պաշտոնական ու փորձագիտական շրջանակները: Հանդիպումները ողջունելի են, համապարփակ կարգավորման առաջընթաց ապահովելու համար պետք է անպայման, առաջին հերթին, պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ վերականգնել բանակցային լիարժեք ձևաչափը: Կարծիքներն ամփոփել է Հասմիկ Օհանյանը:

Վիեննայում վարչապետ Փաշինյանը խոստովանել է, որ իր աշխատանքային ու պաշտոնական այցերի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումները ամենասպասված հանդիպումների թվում են: «Այսօր իսկապես շատ կարևոր է արձանագրել, թե ինչ հանգրվանի վրա է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, այն իրոք ժողովրդավարական պետություն է, որտեղ իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ավելացրել.«Ինձ համար մեծ պատիվ է լինել այս կարգավիճակում ոչ թե այն պատճառով, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ, այլ բացառապես այն զգացման պատճառով, որ ես ՀՀ վարչապետ եմ բացառապես Հայաստանի ժողովրդի ցանկության, ընտրության բերումով: Սա ամենակարևորն է»: Վարչապետը նաև պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ վերաձևակերպում է «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափը: «Մենք հակառակն ենք անելու. նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը ասել է նախարարը՝ իր այս արտահայտության համար արժանանալով ծափահարությունների:

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին կաթողիկոսը Հալեպում վերաօծել է հայկական Սրբոց Քառասնից Մանկանց Մայր եկեղեցին: 15-րդ դարում կառուցված եկեղեցին համարվում է Հալեպի հայ համայնքի ամենահին հոգևոր կառույցներից մեկը: Այն պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երկրորդ մեծ և հնագույն թեմերից Բերիո թեմին: Սիրիական հակամարտության տարիներին լուրջ վնասներ կրած վանքի նորոգման աշխատանքները սկսվել էին դեռ անցյալ տարվա մայիսին՝ Հալեպի հայ համայնքի անդամների նվիրատվությունների շնորհիվ:

Դաշնակցությունը Փաշինյանի և Ալիևի երկխոսելու փաստը գնահատելի է համարում , սակայն բուն բանակցություններում որևէ առաջընթաց և բեկում չի տեսնում: ՀՅԴ գործիչներն այսօր հավաքվել են Արամ Մանուկյանի արձանի մոտ, հարգանքի տուրք մատուցել ու ծաղիկներ խոնարհել ռազմական, պետական գործչի արձանին: Հայաստանի Առաջին հանրապետության կերտողներից մեկի՝ Վանի ինքնապաշտպանության ղեկավար, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի ծննդյան 140-ամյակը լրացել էր մարտի 19- ին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական է գնահատել երեկ Վիեննայում ունեցած իր հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ և հույս հայտնել, որ Ալիևն էլ հանդիպումը դրական կգնահատի: «Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, հեղափոխություն, ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին»,- Վիեննայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը: Հայաստանի վարչապետի կայքի փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել մի շարք մարդասիրական միջոցառումներ: Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ Փաշինյան-Ալիև հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում և հնարավորություն է ընձեռել երկու ղեկավարների համար պարզաբանել իրենց դիրքորոշումը: Իլհամ Ալիևը հանդիպումը մեկնաբանել է այսպես. «Բանակցությունների ձևաչափը մնացել է անփոփոխ, բանակցություններն ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես եղել է տարիներ շարունակ»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է: Նա ելույթ է ունեցել ՄԱԿ-ում: Պաշտպանության նախարարը «ցնցել է» համացանցը իր՝ ֆրանսերեն ու անգլերեն ելույթով: Նյու Յորքում ունեցած իր խոսքում Դավիթ Տոնոյանը նշել է, որ ՄԱԿ-ում ընթացող նիստը մեծ հնարավորություն է ընձեռում քննարկելու խաղաղապահ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ աշխատանքի ուղիները:

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« March 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։