Items filtered by date: Շաբաթ, 09 Փետրվարի 2019
Շաբաթ, 09 Փետրվարի 2019 23:02

Անցուդարձ 09.02.2019

Published in Անցուդարձ
Շաբաթ, 09 Փետրվարի 2019 23:00

Ես կամ 09.02.2019 Ամփոփիչ

Published in Ես կամ
Շաբաթ, 09 Փետրվարի 2019 22:00

Էպիկենտրոն 09.02.2019

Published in Էպիկենտրոն

Սիրիային Հայաստանի օգնությունը սպասված էր և ուշացած: Արաբագետներն ու քաղաքագետները կարծում են` Հայաստանի այս քայլը մեծ մարդասիրական դրսեւորում է` ծանր օրերին հայերին ընդունած երկրի համար: Սա նաեւ դրական է Հայաստանի իմիջի համար, քանի որ առանձնապես մեծ հնարավորություններ չունեցող փոքր երկիրը մարդասիրական օգնություն է ուղարկում արեւելյան պատերազմող երկիր: Նյութական օգնությունից բացի նաեւ Սիրիա են մեկնել պաշտպանության նախարարության մասնագետներ , որոնք, ըստ փորձագետների, լեզվի պատճառով, հիմնականում օգնություն կցուցաբերեն տեղի հայ համայնքին:

Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018 թվականի Երևան քաղաքի դատախազության և Երևանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները: Արձանագրվել է, որ Երևանում ավելացել են բնակարանային գողությունները, նվազել սպանություններն ու ավազակության դեպքերը: Արթուր Դավթյանը խնդիր է դրել բնակարանային գողությանը վերաբերող գործերով քննությունները վերապահել բացառապես փորձառու քննիչներին և դատախազներին:

Երևանում մեկնարկել է մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որին մասնակցելու նպատակով ավելի քան 40 երկրից պատվիրակություններ են ժամանել Հայաստան: Գիտաժողովն անցկացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ: Մանկական ուռուցքաբանության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար բժիշկներից մի քանիսը պարգևատրվել են:

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 134 ամյակն է: Կոմիտասի անվան պանթեոնում գտնվող Տերյանի շիրիմին այսօր այցելել են նրա ժառանգները, արվեստագետներ ու տերյանական արվեստի բազմաթիվ սիրահարներ: Նրանք ընդգծել են, որ բնակչության մեջ պետք է մեծացվի նաև Տերյանի հասարակական-քաղաքական գործունեության մասին ինֆորմացիայի մակարդակը:

Աննախադեպ իրադարձություն արդարադատության ոլորտում: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել դատարանի դահլիճից ազատ արձակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Անդրանիկ Գևորգյանին: Նրա գործը վերանայելու պահանջով դատարան էր դիմել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք՝ օրեր առաջ Զոհրաբյանն այցելել էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ երկու դատապարտյալ հացադուլ էին հայտարարել: Նրանցից մեկը հենց Անդրանիկ Գևորգյանն էր: Այդ ժամանակ Գևորգյանը հայտարարել էր, որ վստահելով միայն Նաիրա Զոհրաբյանին, դադարեցնում է հացադուլը:

Արշալույսում կրքերը չեն հանդարտվում: Համայնքի բնակչության մի մասը պահանջում է գյուղապետի հրաժարականը, իսկ Զարզանդ Գրիգորյանն անդրդվելի է: Արշալույսիցներն այս անգամ էլ իրենց ակցիային էին հրավիրել «Իմ քայլի» պատգամավորներին: Պահանջը ներկայացրել են, իրենց ձևակերպմամբ՝ համայնքապետի անօրինականությունները ևս: Արշալույսում որոշել են հաջորդ անգամ լույսը բացվելուն պես ճանապարհ ընկնել քաղաք ու ոտքով հասնել Երևան: Ասում են՝ կառավարության մոտ ցույց կանեն ու իրենց բողոքն ավելի լսելի կդարձնեն վարչապետին:

Երևանի Խաղաղ Դոնի փողոցում գործող բիլիարդի ակումբում հունվարի 20-ին տեղի ունեցած միջադեպի գործով ձերբակալվել է 4 անձ, կատարվել է 15-ից ավել խուզարկություն, հայտնաբերվել են զենքեր: Միջադեպին մասնակիցները հաշիվ պահանջելու և վրեժխնդիր լինելու նպատակով պայմանավորվել էին հանդիպել: Ոստիկաններն ու քննիչներն օպերատիվ հետախուզական գործողությունների շնորհիվ կանխել են զինված բախումը: Մանրամասները՝ տեսանյութում:

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։