Items filtered by date: Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2019

«Կառավարությունը պատրասատակամ է քննարկել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների գրավոր առաջարկները»,- Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորները բավական կոշտ քննադատության են ենթարկել կառավարության ներկայացրած փաստաթուղթը՝ մատնանշելով թվային ցուցանիշների բացակայությունը: «Գագիկ Ծառուկյանը երեկ ներկայացրել է այն հիմնական թիրախները, որոնք կարող են ապահովել տնտեսական հեղափոխությունը: Մենք պատրաստ են օգնել, մենք ուզում ենք օգնել, որովհետև ձախողումը չի լինելու միայն խորհրդարանական մեծամասնության ձախողումը, այլ լինելու է յուրաքանչյուր քաղաքացու ձախողումը», -իր ելույթում նշել է Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նույն խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով էլ տնտեսական հեղափոխության շուրջ պետք է կոնսենսուս լինի: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կառավարության ծրագրի վերաբերյալ երեք առաջարկ է ներկայացրել:

Նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը դեմ է, որ «Սասնա ծռեր» զինված խմբի գործով համաներում կիրառվի, բացի Արայիկ Խանդոյանից: Զինված խմբի գործով տուժող Վարդան Եղիազարյանը դատարանում ցուցմունք է տվել և պատասխանել է հարցերին: Դատարանի որոշմամբ` Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է: Դատարանը նաև բավարարել է Արայիկ Խանդոյանի կնոջ ներկայացուցչի՝ նիստը դռնբաց անցկացնելու միջնորդությունը:

Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2019 21:06

Անցուդարձ 13.02.2019

Published in Անցուդարձ
Չորեքշաբթի, 13 Փետրվարի 2019 20:08

Էպիկենտրոն 13.02.2019

Published in Էպիկենտրոն

Նախկին իշխանության ներկայացուցիչներն անխնա քննադատում են Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը, խոսելով փաստաթղթի տնտեսական բաղադրիչի մասին, ասել է, որ այս ծրագրով թռիչքաձև զարգացմում հնարավոր չէ ակնկալել: Մինասյանը մտահոգվելու առիթ տեսնում է նաև արտաքին քաղաքականության ոլորտում: Իսկ նախկին իշխող ուժի՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի դիտարկմամբ՝ «տնտեսական հեղափոխություն» ասվածը փաստորեն հասարակության մասնակցությունն է տնտեսական կյանքին:

«Խելոք մնա կկրակեմ:Ասեց ու կրակեց»: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր այսպիսի ցուցմունք է տվել տուժող Դավիթ Սիմոնյանը: Նա դատարանում պատմել է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության մասին: Մեղադրող դատախազի միջնորդությամբ` դատարանը հրապարակել է տուժողի՝ նախաքննության ժամանակ տված ցումունքները՝ հաշվի առնելով, որ էական հակասություններ կան դատաքննության ժամանակ տված ցուցմունքների միջև: Հայկ Սարգսյանը մեղադրվում է սպանության փորձի համար:

Աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակը հերթական անգամ գտել է իր տերերին: Արդեն չորրորդ անգամ անցկացվող մրցանակաբաշխությանը հաղթել է Ամստերդամն ու Մոսկվան ներկայացնող գիտնականների խումբը: Հաղթողներին մրցանակը հանձնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին։ «Մարզը համատեղ աշխատանքի շնորհիվ դառնալու է կայուն տնտեսական կենտրոններից մեկը»,-նշել է Պապիկյանն ու կարևոր համարել հատկապես զբոսաշրջության զարգացումը: Նորանշանակ մարզպետն էլ նշել է, որ Շիրակը թեև հարուստ է խնդիրներով , սակայն հարուստ է նաև հնարավորություններով։ Սուրեն Պապիկյանը հայտնել է նաև, որ առաջիկա օպտիմալացումից անմասն չի մնա նաև Շիրակի մարզը: Պատմում է Գյումրիի մեր գործընկեր Լիլիթ Մուրադյանը:

Խորհրդարանը շարունակում է  կառավարության ծրագրի քննարկումը: Օրվա առաջին հատվածում վարչապետը պատասխանել է պատգամավորների հարցերին: ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը Նիկոլ Փաշինյանին  ներկայացրել է դրսից Հայաստան ապրանք ներկրող առեւտրականների բողոքը, նաեւ Երեւանում բացօթյա առեւտրով զբաղվողների գանգատը: Հարցեր են եղել նաև պաշտպանության, կրթության, տնտեսության եւ հարկային օրենսգրքի մասին: «Իմ քայլը» խմբակցությունից էլ հետաքրքվել են, թե ու՞ր են գնում նախորդ իշխանությունների ապօրինի ձեռք բերած դրամական միջոցները: 

Էջ 1, 2-ից

Կոնտակտներ

Մեր հասցեն.
ՀՀ, 0036, Երևան Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք (Աջափնյակ վարչ. շրջան)

Լրահավաք հեռախոս.
+374 10 39 10 39

Էլ.փոստ.
info@kentron.tv

Արխիվ

« February 2019 »
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
        1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28      

Մենք Facebook-ում

© Kentron TV - Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Կայքէջի նյութերի վերարտադրումը, բեռնումը, տարածումը ցանկացած միջոցներով արգելվում է առանց www.kentron.tv հղման։